Արմինֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված մրցույթում Արմսվիսբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Լավագուն Անդամ 2015» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակին, իսկ Արմենբրոք ներդրումային ընկերությունը`«Դեպոզիտարիայի լավագույն անդամ-2015» անվանակարգի գլխավոր մրցանակին: Մրցույթն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ: Պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում:
Բացի Գլխավոր մրցանակից, Արմսվիսբանկն արժանացել է նաև «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» մրացնակին, իսկ դեպոզիտար գործունեության գծով`«Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» մրցանակնին: Իսկ Արմենբրոք ընկերությունն արժանացել է «Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» և «Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգերի հաղթող: Միևնույն ժամանակ, բորսայի «Դեպոզիտար համակարգի լավագույն աշխատակից» նոր անվանակարգում նույնպես հաղթել է Արմենբրոք ընկերությունը, ի դեմս ռեեստրի բաժնի ղեկավար Էլմիրա Խալաթյանի:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բորսայի լավագույն անդամ է դարձել պետական պարտատոմսերի շուկայի գծով: Արտարժույթի շուկայի գծով լավագույն անդամ է դարձել Արդշինբանկը, իսկ վարկային ռեսուրսների շուկայի գծով – ՎՏԲ-Հայաստան Բանկը: ՌԵՊՈ և սվոպ գործառնությունների անվանակարգում բորսային լավագույն անդամ է դարձել Կոնվերս Բանկը: Արժեթղթերի արտասահմանյան շուկայի լավագույն օպերատոր է ճանաչվել Ամերիաբանկը: Իսկ բորսայի լավագույն գործընկեր առևտրի մասնակից է ճանաչվել Կարեն Սիմոնյանը (ՎՏԲ-Հայաստան Բանկ):
Հիշեցնենք, որ 2001 թվականից գործող «Հայկական ֆոնդային բորսա» ՓԲԸ-ն 2007 թ. նոյեմբերին վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության, իսկ 2009 թվականի հունվարի 26-ից վերանվանվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Հայաստան» բորսայի: 2009 թվականի հունիսի 5-ին, 2009 թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան դարձավ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միանձնյա սեփականատերը: 2008 թվականի հունվարի 7-ից OMX ընկերությունը (ներկայումս - NASDAQ OMX) դարձավ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետերը: