Արմինֆո.«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն՚ ԱՓԲԸ-ն ապահովագրել է «Եվրոքափ՚ ՍՊԸ արտադրության կափարիչների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀԱԱԳ մամուլի ծառայությունում, համապատասխան պայմանագիրը ստորագրվել է կողմերի միջև փետրվարի 15-ին։
Աղբյուրի համաձայն, ապահովագրությամբ ծածկվում է «Եվրոքափ՚ ՍՊԸ գնորդ ընկերությանը մատակարարված ապրանքների դիմաց չվճարումը՝ պայմանավորված առևտրային (անվճարունակություն, սնանկություն կամ առանց իրավական հիմնավորման վճարումից հրաժարում) և քաղաքական (վարչական որոշումներ, առևտրի և միջազգային փոխանցումների սահմանափակումներ, բնական աղետներ և ֆորս-մաժոր) ռիսկերով։
Արտահանման ապահովագրության պայմանագրի ապահովվածությամբ գործընկեր առևտրային բանկի կողմից «Եվրոքափե ՍՊԸ-ին կտրամադրվի ֆինանսավորում արտահանման ֆակտորինգի տեսքով, որը կուղղվի շրջանառու միջոցների անընդհատության ապահովմանը և արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումներից առաջացող ռիսկի զսպմանը:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն՚ ԱՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետեւանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը ՀՀ-ն է: