
Արմինֆո. Մենք շարունակում ենք ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դիմաց գանձելԱԱՀ, դրանով իրականացնելով մեր իրավունքը, -հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Փետրվարի 8-ին ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներմուծման դիմաց մասնավոր անձանցից ԱԱՀ գանձումը հակասում է կազմակերպության պայմանագրա-իրավական դաշտին: «ԵԱՏՄ ներսում ոչ-սակագնային արգելքներ չկան: Մենք նման արգելք ունեինք Ղազախստանի հետ, բայց այն վերացվեց: Իսկ ահա այժմ նման արգելք է առաջացել Հայաստանի հետե,-նշել էր նախարարը:
Սակայն, Հանրային հեռուստաեթերից Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, որ ավտոմեքենաների ներմուծման դիմաց ԱԱՀ գանձման իրավունքն ամրագրված է ԵԱՏՄ անցումային դրույթներում, հետևաբար Երևանը ԵԱՏՄ կանոնադրությունը չի խախտել:
Նշելով, որ ԱԱՀ-ն հանդիսանում է Հայաստանի եկամուտների կարևորագույն աղբյուրներից մեկը, փոխնախարարը դժգոհել է, որ ԵԱՏՄ-ին միանալուց հետո 2015 թվականին Հայաստան է ներմուծվել 22 մլրդ.դրամի ավտոմեքենա, ինչը մոտ 20 մլրդ. դրամով պակաս է 2014 թվականի ցուցանիշից:
Հայաստանի պետբյուջեի կորուստների գլխավոր պատճառն, ըստ Ալավերդյանի, կայանում է նրանում, որ 2015 թվականին, երրորդ երկրների փոխարեն, սկսեցին ավտոմեքենաներ ներմուծել Ռուսաստանից, քանի որ այդ դեպքում քաղաքացիները մաքսատուրքեր չեն վճարում, շարունակելով վճարել ԱԱՀ:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

