Արմինֆո. Փետրվարի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոստելեկոմին» են տրամադրվել ֆիքսված հեռախոսային ցանցի տարածաշրջանային կոդեր (NDC) և համարային շարքեր։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, մինչ այս ընկերությունն իր բաժանորդներին տրամադրում էր հեռախոսահամարներ ոչ աշխարհագրական կոդերով, որոնք հնարավոր էր շահագործել ՀՀ ցանկացած վայրում։ Շնորհիվ տրամադրված կոդերի և համարային շարքերի «Ռոստելեկոմը» Հայաստանում հնարավարություն է ստացել հեռախոսահամարներ տրամադրելու նաև ըստ տարածաշրջանների՝ աշխարհագրական կոդերով։
Մասնավորապես ընկերությանն են տրամադրվել Երևան քաղաքի 012 կոդով սկսվող 2-9 շարքերը (012 2x xx xx, 012 3x xx xx, այլ), ինչպես նաև աշխարհագրական վայրի կոդով համարներ (ինչպես օրինակ՝ Գյումրի 312 850xx, 312 851x, այլ), ինչը հնարավորություն է տալիս մարզերում բնակվող բաժանորդներին ստանալու իրենց տարածաշրջանի կոդով նոր հեռախոսահամարներ։ Այսպես, օրինակ՝ Աբովյան քաղաքի բնակիչները կարող են ստանալ հեռախոսահամարներ 222 81xxx շարքից, որտեղ 222 կոդն է, իսկ 81xxx համարային շարքը:
Նման կերպով համարային շարքեր են տրամադրվել Երևանի և հայաստանյան 48 խոշոր քաղաքներին: Հավելենք նաև, որ ընկերությունը շարունակելու է տրամադրել հեռախոսակապի ծառայություններ ոչ աշխարհագրական 060 46 xx xx, 060 71 xx xx xx, 060 72 xx xx, 060 73 xx xx, 060 74 xx xx, 060 75 xx xx շարքերով ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ Ավելի մանրամասն տեղեկությունները ներկայացված են http://psrc.am/am/announcements/announcement/2221-1 և www.rtarmenia.am կայքերում:
Նշենք, որ «Ռոստելեկոմե ԲԲԸ-ն Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: Ընկերությունն 2012 թվականի դեկտեմբերից Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկի՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ հետ հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013 թվականի սեպտեմբերից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015 թվականի սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: