Արմինֆո. Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանը պետք է ոսկերչական դիվանագիտություն դրսևորի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Եթե ցանկանում ենք, որ Իրանը Հայաստանին լուրջ, շահավետ և հուսալի գործընկեր դիտարկի, պետք է նուրբ մոտեցում ցուցաբերենք, հակառակ դեպքում Իրանը, ելնելով սեփական շահերից, այլ գործընկերներ կփնտրի միջազգային ասպարեզում՚,- նշել է նա:
Միաժամանակ տնտեսագետը նշել է, որ ներկայումս երկրները ինտենսիվ բանակցություններ են վարում տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման և էներգակիրների մատակարարումների շուրջ, համագործակցության ակտիվացման համար պետք չէ սպասել առաջարկների, այլ հարկավոր են հստակ քայլեր:
ՙԱյն հանգամանքը, որ Իրանն ամենատարբեր ոլորտներում համագործակցելու պատրաստակամություն է հայտնում, արդեն լավ ազդանշան է, մեր գործն է՝ ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքը՚,- ասել է Բոստանջյանը: