Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2016 19:17

Հայաստանն էապես կհամալրի բյուջեն, եթե դառնա իրանական գազը Եվրոպա մատակարարման տրանզիտ երկիր

Հայաստանն էապես կհամալրի բյուջեն, եթե դառնա իրանական գազը Եվրոպա մատակարարման տրանզիտ երկիր

Արմինֆո. Հայաստանն էապես կհամալրի իր բյուջեն, եթե դառնա իրանական գազը Եվրոպա մատակարարման տրանզիտ երկիր: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նա կարծիքով, երկիրը Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղով գազատարի կառուցումից կստանա մեծ օգուտներ:

Ավելի վաղ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մուհամեդ Ռեիսին նշել էր, որ եթե իրանական գազը Եվրոպա մատակարարելու վերաբերյալ քննարկումներն սկսվեն, ապա որպես անվտանգ և տնտեսապես ձեռնտու երթուղի կարող է դիտարկվել Հայաստանի տարածքը: Դրանից մի քանի օր անց ԻրանիNational Iranian Gas Export ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլլա Ռամազանին հայտարարեց, որ Իրանը Հայաստանի տարածքը դիտարկում է որպես Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղով գազը Եվրոպա մատակարարելու տրանզիտային երկիր: Նախագծի արժեքը տատանվում է 7-8 մլրդ.դոլարի սահմաններում: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ տրանզիտ իրականացնող երկիրն ստանում է արտահանվող գազի 10%-ը, ինչը կազմում է 3 մլրդ.խմ անվճար գազ: Իսկ  իրանական National Iranian Gas ընկերության կառավարիչ տնօրենը հայտարարել էր, որ Իրանը մշակում է գազը 2 տարում Եվրոպա մատակարարելու մի քանի նախագիծ: ԵՄ-ում գտնում են, որ նշված ժամկետներն իրատեսական չեն: