Արմինֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է իրականացնել բանկային գործառնություններ հարմարավետ և ժամանակակից ձևով` Telcell համակարգի վճարային տերմինալների միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկ(ի մամւոլի ծառայությունից, այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան մարել իրենց վարկերը, ինչպես նաև համալրել քարտային կամ բանկային հաշիվը առցանց` առանց Բանկ հաճախելու անհրաժեշտության և անկախ իրենց աշխատանքային ռեժիմից:
Առէկսիմբանկը մշտապես կիրառում է բանկային ծառայությունների զարգացման հաճախորդամետ և նորարար մեթոդներ: Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մի քայլ է այդ ուղղությամբ: Telcell վճարային տերմինալը հանդիսանում է դրամական միջոցների ընդունման ավտոմատացված կապուղի`որպես ծախսատար դրամարկղային հանգույցների և կանխիկի ընդունման հնարավորությամբ բանկոմատների այլընտրանքային տարբերակ:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկե ԲԲԸ ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետեմսերի 80%-ը, որը հիմնվել էր 1998 թվականին, այնուհետև, 2008 թվականի հուլիսին իր մասնաբաժինը դարձրեց 94.15 %, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե 100% բաժնետոմսերի սեփականատերը: «Գազպրոմբանկե ԲԲԸ Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում է և հայկական «Առէկսիմբանկիե միակ բաժնետերն է: