Արմինֆո. Թանկարժեք մետաղների գները Հայստանում շարունակում են աճել: Ընթացիկ շաբաթ աճն արագացել է մինչև 5.6%, նախորդ շաբաթվա 2.9%-ի համեմատ, ինչը պայմանավորված էր ոսկու, արծաթի և պլատինի կտրուկ թանկացումներով` ավելի քան 6%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից:
Աղբյուրի համաձայն փետրվարի 15-21-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19236,82 դրամ (շաբաթվա աճն արագացել է 3.2%, մինչև 6.5%), արծաթ – 244.55 դրամ է (շաբաթվա աճն արագացել է 3.9%, մինչև 6.1%), պլատինիում – 14861.66 դրամ (շաբաթվա աճն արագացել է 2.1%, մինչև 6.7%), պալադիում - 8214,59 դրամ (շաբաթվա աճը դանդաղել է 2.4%, մինչև 2.9%):
Միջազգային բորսաներում 2016 թվականի փետրվարի 18-ին ոսկու մեկ ունցիայի սփոթային գինը կազմել է 1207.6 դոլար (օրական նվազումը`0.05%), արծաթի գինը` 15.33 դոլար (առանց օրական փոփոխության), պլատինիում` 945 դոլար (առանց օրական փոփոխության) և պալադիում`514 դոլար (առանց օրական փոփոխության):
Ռուսաստանյան վերլուծաբանների կարծիքով ոսկու և արծաթի գների վրա ազդում են մի քանի գործոններ: Նշվում է ԴՊՀ-ի տոկոսադրույքի ակնկալվող աճը, ինչը նպաստում է մետաղների նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճին: Տոկոսադրույքերի բարձրացման հետևանքով կարող է թուլանալ դոլարը, ինչը կպահպանի ոսկու գնի աճը: Երկրորդ, Կենտրոնական բանկերը շարունակում են գնել ոսկի: Երրորդ, աշխարհում աճում է ներդրումային դրամների ու ձուլակտորների, հատկապես արծաթե ձուլակտորների, նկատմամբ հետաքրքրությունը, կապված մետաղների ցածր գների և գնաճային սպասումների հետ: Ըստ փորձագետների կանխատեսումների, ոսկու և արծաթի գները 2016 թվականին կարող են աճել, բայց այդ տեմպերը կլինեն ոչ այնքան արագ, քանի որ դա կարող է ուղեկցվել անկումային փուլերով և կենտրոնական բանկերի քաղաքականությունների փոփոխություններով: Նրանց կարծիքով, արժե ներդրումներ կատարել թանկարժեք մետաղներում, քանի որ դրանք կատարում են ապահովագրական ֆունկցիա և սովորաբար շարժվում են ռիսկային, օրինակ, բաժնտոմսային, ակտիվների աճին հակառակ: