Արմինֆո. Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) Ազգային զեկույցի տվյալները թույլ են հարաբերակցվում ՀՀ կառավարության ձեռքբերումների հետ, որոնց մասին զեկուցում է կառավարությունը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ներկայացնելով «Բարենպաստ գործարար միջավայր կայուն ձեռներության համար» խորագրով Ազգային զեկույցը, որն Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստել էր Գործատուների միության հետ համատեղ:
Փաստաթղթի շրջանակներում հարցումներ են կատարվել տարբեր ընկերությունների 300 ղեկավարների շրջանում, որոնց 63.3%-ն աշխատում է 5 տարուց ավելի: Հիմնական ֆոկուս խմբերը ներկակացված են եղել ընկերությունների կողմից, որոնք զբաղված են տուրիզմի, հյուրանոցային սերվիսի, առևտրի և սննդի ոլորտներում, ՏՏ բիզնեսում, ինչպես նաև այն ընկերություններում, որոնք գործնականում արդեն սառեցրել են իրենց գործունեությունը: Հետազոտությունը վերաբերվել է այնպիսի արդիական թեմաներին, ինչպես`կոռուպցիայի ընկալման մակարդակը, արդյունավետ կառավարումը, կայուն էներգամատակարարումը, գործարար միջավայրի զարգացման պայմանները, ստանդարտները և սերթիֆիկացումը, արդար մրցակցությունը, կադրերի պատրաստվածության մակարդակը, ֆինանսական ծառայություններ/մատչելիոթյունը ֆինանսական ռեսուրսներին և այլն:
Ըստ Մակարյանի, հետևությունները բավական հիասթափեցնող են: Հարցվողների կեսից ավելին զգում է կոռուպցիայի բարձր մակարդակի անմիջական ազդեցոթյունը, իսկ 60%-ը նույնիսկ տեղյակ չէ, որ Հայաստանում կան կառույցներ, որոնք կոչված են պայքարել կոռուպցիայի դեմ: 60%-ն զգում է գնաճի բացասական ազդեցությունը, իսկ 41%-ը նշել է, որ կառավարոթյունն անհրաժեշտ իրավական դաշտ չի ստեղծում ձեռներեցության զարգացման համար: 38%-ն ընդգծել է, որ ստվերային տնտեսության բարձր մակարդակն այն աղբյուրն է հանդիսանոմ, որը լրջորեն խոչընդոտում է արդար մրցակցությանը: Միևնույն ժամանակ, մոտ 37.7% ընդգծել է, որ երկրի ֆինանսական համակարգն ի վիճակի չէ սպասարկել ՓՄՁ պահանջները, ինչը, ըստ Մակարյանի, կապված է ոչ միայն վարկային բարձր տոկոսադրույքների, այլ նաև ֆինանսական տեխնոլոգիանրի թույլ զարգացածության հետ: Մոտ 40%-ը նշել է, որ իր բիզնեսը ֆինանսավորում է բացառապես սեփական միջոցներով, բայց ճգնաժամի հետևանքով առաջացած եկամտաբերության նվազումը շուտով կբերի նրան, գտնում է Մակարյանը, որ ներքին ներդրումների մակարդակն ավելի կընկնի: Միևնույն ժամանակ, գործարար միջավայրի որակի վրա բացասականորեն է ազդում նաև մասնագետների ցածր պատրաստվածոթյունը հայկական բուհերում, հարցվողների ավելի քան 70%-ը դժգոհ է ներգրավվող դիպլոմավոր մասնագետների մասնագիտական մակարդակից:
ILO զեկույցում վերլուծվում են նաև համեմատական ցուցանիշները որոշ երկրներում, որոնք իրենց տնտեսության կառուցվածքով և ծավալներով նման են Հայաստանի տնտեսությանը: Քաղաքական կայունության և հարկադրության բացակայության հարցում Հայաստանինց առաջ են Խորվաթիան և Լատվիան, կոռուպցիայի ընկալման ինդեքսով` Խորվաթիան, Լատվիան, Վրաստանը և Մակեդոնիան: Ցածր են երկրի ցուցանիշները նաև կոռուպցիոն դրսևորումների վերահսկողության ոլորտում: Առևտրա-տնտեսական ինտեգրման մակարդակով Հայաստանի նույնպես զիջում է վերը նշված երկրներին: Մակարյանը գտնում է, հայկական ընկերությունների արտահանման հետ կապված ծախսերը, որոնց համաձայն, ըստ պաշտոնական տվյալների, մեկ բեռնված կոնտեյների գինը 2014 թվականի դրությամբ կազմում էր 1885 ԱՄՆ դոլար, նվազեցված են առնվազն կիսով չափ:
Գործատուների միության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ հետազոտության տվյալները և երկրի գործարար միջավայրի փաստացի վիճակը ոչ մի առնչություն չունեն այն դիրքորոշման հետ (35-րդ տեղ - խմբ.), որը Հայաստանն զբաղեցնում է ՀԲ Doing Business վարկանիշում, քանի որ կարևորն այն չի, թե քանի օրում կարելի է գրանցել ընկերությունը, այլ այն, թե ինչ պայմաններ են ստեղծված բիզնեսի համար: Հենց դա է պատճառը, ըստ Մակարյանի, որ Հայաստանում գրանցված ՓՄՁ սուբյեկտների 30%, փաստորեն, սառեցրել է իր գործունեությունը, իսկ դա, Մակարյանի գնահատմամբ, մոտ 300 մլն.դոլարի կորուստ ՀՆԱ-ի կառուցվածքում: