Արմինֆո. Ուսումնասիրվում են Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի շուրջ համագործակցության հնարավորությունները: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:
«Կան չինական ընկերություններ, որոնք հետաքրքրված են այդ նախագծի շուրջ հետագա համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման մեջ»,-ասել է դեսպանը:
Էրլունը նաև դրական է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը, հատկապես հումանիտար ոլորտում: Համագործակցության ամենահեռանկարային ոլորտների շարքում նա նշել է մշակույթի և կրթության ոլորտները: «Մենք շատ բան ենք արել և կարող ենք անել ավելին»,-նշել է դեսպանը:
2012 թ. մայիսին հայկական և իրանական կողմը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է «Հարավային երկաթուղի» նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։
Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։ Նախատեսվում է, որ բեռնափոխադրումների ծավալը Գագարին կայարանից մինչև Ագարակ տարեկան կկազմի 25 մլն.տեննա: Այդ ճանապարհը 44 կմ կարճ է Գավառ-Ագարակ ճանապարհից և կմիացվի գոյություն ունեցող երկաթուղուն:
«Հայաստանի Հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի գործարկումը հայտարարվել էր 2013 թվականին: Այն ժամանակ էլ ստորագրվել էր Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված հուշագիրը`«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» միջև: