
Արմինֆո. Անելիք Բանկը շուկա է դուրս բերել «Ռուբլի+» նոր ավանդատեսակը, տարեկան 6.25% տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Անելիք Բանկը ՌԴ ռուբլով խնայողություններ ունեցողներին առաջարկում է ներդնել իրենց միջոցները բանկում նոր գործարկված «Ռուբլի+» ավանդատեսակով:
«Մեր մասնագետների կողմից մշակվող և բանկում ներդրվող նոր ավանդատեսակներն առավելապես նպատակաուղղված են օգնել մեր հաճախորդներին շահավետ տնօրինել իրենց դրամական միջոցները: Նոր գործարկված «Ռուբլի+» ավանդատեսակով ներդրվող ավանդի նվազագույն գումարը 15,000 ՌԴ ռուբլի է, առավելագույն տարեկան տոկոսադրույքը՝ 6.25%: Այն շատ հարմար է ՌԴ ռուբլի ունեցող մեր հաճախորդներին, ովքեր հնարավորություն ունեն խուսափել ռուբլու փոխարժեքի տատանումներից և զերծ կմնան փոխանակումից առաջացող ավելորդ կորուստներից»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա նաև նշել է, որ 2015թվականի արդյունքներով, Բանկի ավանդային պորտֆելը կազմել է 55.3 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 8%-ով: «Ավելացել են հատկապես ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները՝ 47.2 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 21.2%-ով»,- ավելացրել է Ա. Մարտիրոսյանը։
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականտերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 379.42 | -0.91 |
EUR | 441.46 | -1.78 |
GBP | 509.18 | -2.44 |
CAD | 272.94 | -0.93 |
JPY | 23.94 | -0.03 |
CNY | 54.46 | -0.08 |
CHF | 473.98 | -0.84 |

