Արմինֆո. Հայաստանը հայտ է ներկայացրել «Կանաչ քարտե միջազգային համակարգին միանալու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նրա ասելով, անդամության հայտն ընդունվել է, և այժմ Հայաստանին սպասում է անդամակցության երկար գործընթաց (1-2 տարի):
Նշենք, որ «Կանաչ քարտնե այն փոխադրամիջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որոնք արտասահման են մեկնում սեփական ավտոմեքենայով: Ապահովագիրը գործում է եվրոպական բոլոր երկրների տարածքներում, ինչպես նաև թույլ է տալիս մուտք գործել Իսրայել, Մարոկո, Թունիս և Իրան: Ապահովագրության այդ տեսակի նպատակը ավտոմեքենաների տերերի շահերի պաշտպանությունն է այն դեպքում, եթե նրանք ՃՏՊ հետևանքով վնաս հասցնեն երրորդ անձանց առողջությանը, կյանքին կամ գույքին: «Կանաչ քարտե ապահովագրի առկայությունը թույլ է տալիս փոխադրամիջոցն օգտագործել այդ համակարգում ներառված մեկ այլ երկրի տարածքում: Ապահովագրության պայմանագրով ապահովագրման գումարը սահամանափակված չէ: Ընդ որում ապահովագրման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ փոխհատուցման չափը չի կարող է գերազանցել այն պետության պարտադիր ապահովագրության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված գումարը, որտեղ տեղի է ունեց ել ՃՏՊ: Ապահովագրության ժամանակահատվածը կարող է կազմել 15 օրից մինչև 1 տարի:
«Կանաչ քարտինե անդամակցելուց հետո Հայաստանի ապահովագրական ընկերություններն իրավունք են ստանում վաճառել համապատասխան ապահովագրեր: Ավտոապահովագրողների բյուրոն կստանձնի օտարերկրյա այն ավտոտերերի վնասների փոխհատուցման պարտավորություն, որոնք ունեն համապատասխան ապահովագիր:
Ռուսաստանը, ուր հիմնականում մեկնում են Հայաստանի ավտոսիրողները, 2009 թվականի հունվարի 1-ից միացել է միջազգային համակարգին: Վրաստանը, որտեղ առայժմ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ) չի կիրառվում, չի կարող լինել «Կանաչ քարտե բյուրոյի անդամ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |