Արմինֆո. Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլիծառայությունից, Բնակարանների շուկայական միջին գինը Երևանում 2015 թվականին աճել է 0,2%, կազմելով 274,2 հազ. դրամ / 1 քմ: Ըստ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների, մասնավոր տների գները մնացել են նույն մակարդակում` 287 հազար դրամ / 1քմ: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին Երևանի բազմաբնակարան շենքերում գներն աճել էին 0.8%, իսկ մարզերում`0,5%:
Նմանատիպ դինամիկա է արձանագրվել նաև մարզերում, որտեղ բնակարաններ միջին հաշվով թանկացել են 0.2%, իսկ մասնավոր տների գները մնացել են նույնը:
Մայրաքաղաքում առավելագույն գներն արձանագրվել են Կենտրոն համայնքում` 428 հազար դրամ/քմ, իսկ մասնավոր տների գները`476,1 հազար դրամ/քմ (անփոփոխ է տարեկան կտրվածքով): Նվազագույն գներն արձանագրվել են Նուբարաշենում` 156,7 հազար դրամ/քմ և 150,8 հազ.դրամ/քմ – բազմաբնակարան շենքերում:
Մարզերում բնակարանների գներով առաջատարն է Ծաղկաձորը` 292,4 հազար դրամ/քմ (մի փոքր տարեկան անկում), իսկ մասնավոր տների էր գները կազմել են 305 հազար դրամ / 1քմ (առանց տարեկան փոփոխության): Ետնապահներն են Դաստակերտը (Սյունիքի մարզ), որտեղ գինը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 8 հազար դրամ (առանց տարեկան փոփոխության), իսկ մասնավոր տներում` 11.6 հազար դրամ (առանց տարեկան փոփոխության):
Ըստ Կադաստրի տվյալների, 2015 թվականին Հայաստանում տեղի է ունեցել անշարժ գույքի 180 944 գործարք, ինչը 15.5% ցածր է 2014-ի ցուցանիշից: Գործարքների ընդհանուր թվի 28.2%-ը տեղի են ունեցել բազմաբնակարան շենքերում, 34.4% -ը` Երևանում: Տեղի է ունեցել գույքի օտարման 50 023 գործարք կամ 27.6% -ը, որի 72.8%-ը կազմել են առք / վաճառքի գործարքները: