Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այնուհետև գործադիրի ղեկավարը նշել է. «Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման խնդիրը: Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ. Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում: Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Հարցը քննարկելով ՀՀ Նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարգ լրացուցիչ հարց մտցնել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»,-նշել է վարչապետը:
ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար վՉե Գբրիելյանն էլ իր հերթին է նշել, առաջարկել, լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տալ«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համարվել է անհետաձգելի:
Հիշեցնենք, որ վերջերս էլ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար, ԵՏՄ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան պարզաբանել էր, որ ԵՏՄ-ից ներմուծված մեքենաների համար ավելացված արժեքի հարկ չպիտի վճարվի, մինչդեռ մաքսայինը գանձել է այդ գումարները, ինչը հակասում է ԵԱՏՄ պայմանագրային պարտավորություններին: Ի պատասխան, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ երկիրն իրավունք ունի ԵԱՏՄ-ից ներմուծված մեքենաների դիմաց գանձել ԱԱՀ, և այդ իրավունքը կիրականացնի նաև հետագայում: Նրա խոսքով, անցումային դրույթներում այդ իրավունքն ամրագրված է, և Հայաստանի չի խախտել ԵԱՏՄ կանոնադրությունը:
Որոշ վերլուծաբաններ ԱԱՀ գանձելու այդ համառ ցանկությունը կապում են ոչ միայն բյուջետային մուտքերի հնարավոր կրճատումների, այլ նաև որոշ օլիգարխների լոբբինգի հետ, որոնց շահույթն էապես կպակասի, քանի որ նոր Ավտոմեքենաների գները Ռուսատսանում 2 անգամ ավելի ցածր են, քան Հայաստանում: