Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները շաբաթվա արդյունքներով սկսել են իջնել: Մասնավորապես, անցյալ շաբաթ տեղի ունեցած 6% աճի փոխարեն ընթացիկ շաբաթ տեղի ունեցավ 0.1% անկում: Ընդ որում, դեպի վար ընթացող դինամիկան ապահովել են պալադիումը և արծաթը, իսկ ոսկին և պլատինը մի փոքր թանկացել են: Իսկ տարեսկզբից թանկարժեք մետաղների գները բարձրացել են 7.7%, հիմնականում ոսկու` 16%, արծաքի` 10.3% և պլատինի` 10.4% թանկացումների հետևանքով, չնայած, որ պալադիումն էժանացել է 5.8%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, փետրվարի 22-28-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19305,85 դրամ (շաբաթվա աճը դանդաղել է 0.4%), արծաթ – 243.80 դրամ է (շաբաթվա անկումը` 3.9%), պլատինիում – 14935.27 դրամ (շաբաթվա աճը`0.5), պալադիում - 8126,69 դրամ (շաբաթվա անկումը`1.1%):
Միջազգային բորսաներում 2016 թվականի փետրվարի 25-ին ոսկու մեկ ունցիայի սփոթային գինը կազմել է 1238.1 դոլար (օրական նվազումը`0.06%), արծաթի գինը`15.27 դոլար (օրական անկումը` 0.07%), պլատինիում` 942 դոլար (առանց օրական փոփոխության) և պալադիում`493 դոլար (առանց օրական փոփոխության):
Ռուսաստանյան վերլուծաբանների կարծիքով, ներկայումս ոսկու գները պայմանավորված են ոչ միայն դրա ավանդական դերով, որպես «անվտանգ ապաստանի», այլ նաև կենտրոնական բանկերի պահանջարկով: Շատ առաջատար երկրներ ներկայումս մեղմում են իրենց դրամավարկային քաղաքականությունը, ինչն արտահայտվում է տոկոսադրույքերի իջեցմամբ, և անգամ մուտքով դեպի բացասական գոտին: Դա բերում է պահուստների կառուցվածքային փոփոխության և ոսկու նկատմամբ պահանջարկի բարձրացման: Ռուսաստանյան փորձագետները գտնում են, որ առաջին եռամսյակում ոսկու մեկ ունցիան կվաճառվի 1050-1070 դոլար միջակայքում, բայց հնարավոր են կարճաժամկետ տատանումներ, մինչև 900-950 դոլար մակարդակ: Իսկ 2016 թվականի երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի ոսկու համար, քանի որ Գերմանիայի մոնետար քաղաքականությունը պետք է ԱՄՆ-ում առաջացնի 2% գնաճ: Այդ ֆոնի վրա ակտիվների գինը կարող է կրկին դուրս գալ 1100 դոլարի մակարդակ, իսկ եթե գնաճը լինի ավելի բարձր, ապա ոսկու գինը կարող է հասնել 1200 դոլարի մակարդակին: