Արմինֆո. Խողովակաշարը ինքնիշխանության գաղտնիք չի պարունակում: Դրա վառ ապացույցն են Հայաստանը և Բելառուսը: Փետրվարի 25-ին Երևանում կայացած «Անդրկովկասի եվրասիական ուղին. Ինտեգրում հանուն զարգացմանե խորագրով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի (Մոսկվա) գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի այս երկու դաշնակիցների գազատրանսպորտային համակարգերը գտնվում են «Գազպրոմե ԲԲԸ տիրապետության ներքո, և քաղաքական ոչ մի հետևանք, մեր դաշնակիցների ինքնիշխանությանը, ինչիպես տեսնում ենք, դա չի պարունակումե,-ընդգծել է նա:
Ռուսաստանցի քաղաքագետը նշել է, որ Ուկրաինայում այլ կերպ մտածեցին, հիմնավորված տնտեսական մոտիվացիայում տեսնելով Ուկրաինայի ՊԳՀ-ի ձեռքբերումը Ռուսաստանի կողմից, ինչպես նաև ինքնիշխանությունը վերացնելու ձգտում: Ավելին, խուսափելով ԵԱՏՄ-ին միանալուց, ինչը թելադրում էր ուկրաինական տնտեսությունը, Կիևն ստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, ոտք դնելով դեպի անորոշություն:
Ըստ Սիմոնովի, այդ քաղաքական որոշման արդյունքում ուկրաինական տնտեսության վիճակն այսօր իրոք, որ դրամատիկական է, իսկ արդյունաբերական արտադրության ծավալների ամենամյա անկումը հասնում է 20-30%-ի: Նշելով, որ նոր կառույցները, իհարկե, լավ է, քաղաքագետն ընդգծել է, որ իրացման նոր շուկաներ բացելու առումով ուկրաինական ակնկալիքները, այնուամենայնիվ, չարդարացան: Եվրոպայում ուկրաինական ապրանքներին ու ծառայություններին, ինչպես նաև Ուկրաինային ոչ ոք չէր սպասում:
«Նման արդյունքներ է այսօր արձանագրում նաև Հայաստանի հարևան Վրաստանը, որը նույնպես Բրյուսելի հետ ստորագրեց AA և DCFTA-ն: Ես ինչ-որ չեմ տեսնում վրացական տնտեսության աճի, ինչպես նաև եվրոպական ընդհանուր շուկայում վրացական ներկայության մասշտաբների ընդլայնման նշաններե,-եզրափակել է Սիմոնովը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |