Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2016 թվականի փետրվարի 1-ին կազմել են 2.086 տրիլիոն.դրամ, նախորդ տարվա համեմատ կրճատվելով 0.7%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հունվարին վարկային ներդրումները նվազել են 0,1%: Իսկ առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,935 տրլն. դրամ:
Ըստ աղբյուրի, դրամային վարկավորումը տարեկան կտրվածքով նվազել է 1.6%, մինչև 647,2 մլրդ.դրամ (ընդհանուր ծավալի 33.4%-ը`առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի): Իսկ արտարժութային վարկերի ծավալն աճել է 0,3%, մինչև 1,287 տրլն.դրամ կամ ընդհանուր ծավալի 66.6% -ը (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի): Հունվարին դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 2.9%, իսկ արտարժույթով վարկերն աճել են 1,1%:
Ըստ աղբյուրի, դրամով վարկերի տոկոսադրույքները հունվարին կազմել են 16.96%, նախորդ տարվա` 16.77% -ի և դեկտեմբերի` 15.96% -ի համեմատ: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 01.31.16թ.դրությամբ կազմել է 488,75 դրամ/դոլար):
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |