Չորեքշաբթի, 2 Մարտի 2016 17:38

Հայաստանում «Ռոստելեկոմե ընկերության և Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Արմինֆո. Հայաստանում «Ռոստելեկոմե ընկերության և Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Մարտի 2-ին կլոր սեղանի ընթացքում փաստաթուղթն ստորագրել են Պլեխանովի անվան ՌՏՀ ԵՄ տնօրեն Սեդրակ Վարդանյանը և Հայաստանում «Ռոստելեկոմիե գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:

Հուշծագրի նպատակը ուսանողների համար ստացած գիտելիքների գործնական կիրառման ապահովումն է մասնագիտական փորձի օգնությամբ: Հուշագրի գործողության նախնական ժամկետը 1 տարի է` նույնքան երկարաձգման հնարավորությամբ:

Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը Ռուսաստանում՝ Ռոստելեկոմը Հայաստանում իր «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱե ՓԲԸ դուստր ձեռնարկության միջոցով 2012թ. դեկտեմբերից հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում «Ռոստելեկոմե ապրանքանիշի ներքո: Ռոստելեկոմի ցանցը  Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալասարանը երկրի խոշորագույն տեխնիկական բուհերից մեկն է և ներառված է երկրի բուհերի լավագույն հնգյակում, Մոսկվայի լավագույն բուհերի տասնյակում և BRICS երկրների 100 լավագույն բուհերի թվում է` ըստ միջազգային վարկանշային գործակալության QS վարկածի: