Արմինֆո. Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրողներից և ոսկու առաջատար արդյունահանողներից մեկը` Polymetal International plc ընկերությունը 25 մլն.դոլարով ձեռք է բերում Կապանի ոսկու հանքավայրը: Հայաստանում ընկերության երկրորդ ակտիվի գնման գործարքի ավարտը նախատեսվում է երկրորդ եռամսյակում: Նշենք, որ ընկերությունը տարեկան արդյունահանում է մոտ 1 տոննա ոսկի և ունի մեծ ներուժ: Այս հաղորդել է ՏԱՍՍ գործակալոթյունը, հղում կատարելով ընկերության հաղորդագրությանը:
2015 թվականին Կապանի հանքում արդյունահանվել և մշակվել է, համապատասխանաբար, 410 և 411 հազար տոննա հանքաքար: Այդ նույն թվականին վաճառքը կազմել է 21 հազար ունցիա ոսկի, 1 հազար տոննա պղինձ, 5 հազար տոննա ցինկ և 0,4 միլիոն ունցիա արծաթ: Այդ ընթացքում ձեռնարկության զուտ հասույթը կազմել է 35 միլիոն դոլար, EBITDA-ն՝ 5 միլիոն դոլար, իսկ մեկ ունցիա ոսկու իրացմանն ուղղված դրամական ծախսերն ուղեկցվող նյութերի հետ կազմում է 709 դոլար: «Այս ակտիվն ունի մեծ ներուժ, որն էապես գերազանցում է 2015 թվականի արդյունքներըե, հայտարարել է Polymetal International plc ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը, հավելելով, որ ընկերությունը կարող է Կապանը ցածր եկամտաբերությամբ ձեռնարկությունից վերածել «տարածաշրջանային շահութաբեր վերամշակող կենտրոնի, որն ի վիճակի է ապահովել զգալի արտադրական ծավալներե: Գործարքի ավարտից հետո, որը սպասվում է, որ տեղի կունենա 2016 թվականի երկրորդ եռամսյակում, Polymetal-ը կհայտարարի հանքավայրի հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին։
Վաճառողը Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր Dundee Precious Metals Inc ընկերությունն է: Ակտիվների ձեռքբերման դիմաց նախատեսվող պարգևատրման ընդհանուր գումարը ներառում է 10 մլն.դոլարի դրամական միջոցներ և 15 մլն.դոլարի բաժնետոմսերի թողարկում: Բացի այդ, Dundee-ն կստանա 2% ռոյալթի՝ կոմբինատի զուտ եկամուտից, որի ընդհանուր գումարը չի գերազանցի 25 մլն.դոլարը: Գործարքի փակումը կախված է կարգավորող մարմինների համապատասխան որոշումներից, որոնք ներառում են նաև ՀՀ հակամենաշնորհային ծառայությունները: Համախառն ակտիվների արժեքը 2015 թվականի հաշվետվությունների հիման վրա կազմում է 49.8 մլն.դոլար, վնասը հարկումից հետոէ 47 մլն.դոլար: Scotiabank Europe Plc ընկերությունը հանդես կգա որպես Polymetal International plc ընկերության ֆինանսական խորհրդատու:
Polymetal-ը կշարունակի Հայստանում ակտիվների ձեռքբերման հնարավորությունները և կկնտրոնանա հզոր արտադրական հարթակի ստեղծման վրա: «Հայաստանը Polymetal-ի համար հանդիսանում է ռազմավարական գրավիչ երկիր, ինչպես բնական պաշարների հարստության, այնպես էլ բիզնեսի վարման պայմանների առումով: Կապանի ֆաբրիկայի ձեռքբերումը կարևոր քայլ է, ինչը մեզ թույլ կտա փորձ ձեռք բերել տեղական պայմաններում: Մենք շարունակում ենք Հայաստանում ակտիվների ձեռքբերման հնարավորությունները: Մեզ հանար ձեռքբերում կհանդիսանան սիներգիա ապահովող ձեռնարկությունները, Կապանի ֆաբրիկայի բազայի վրա: Բայց մենք բաց նեք նաև այլ գաղափարների համարե,-նշել է Նեսիսը:
Կապանը գտնվում է Հայաստանի հարավում, Երևանից 320 կմ հեռավորության վրա: Կապանի շրջակայքում կան նաև այլ հեռանկարային հանքավայրեր, այդ թվում Լիճքվազ հանքավայրը, որը վերջերս ձեռք բերեց Polymetal-ը և Կապանից գտնվում է 70 կմ հեռավորության վրա: 2014 թվականի վրջին հանքավայրի պաշարները գնահատվել են 15.9 մլն.տոննա հանքաքար, 1.4 մլն.ունցիա ոսկու, 24 մլն.տոննա արծաթի, 80 հազար տոննա պղնձի և 270 հազար տոննա ցինկի պարունակությամբ: Ակտիվները ներառում են ամբողջովին մեխանիզացված ստորգետնյա հանքավայրը` տարեկան մոտ 400 հազար տոննա արտադրողականությամբ, ֆլոտացիոն հարստացուցիչ ֆաբրիկան` տարեկան մոտ 750 հազար տոննա արտադրողականությամբ, ինչպես նաև ենթակառուցվածքային օբյեկտները: Ձեռնարկությունն արտադրում է ոսկու-պղնձի-արծաթի և ցինկի խտանյութեր` արտահանման նպատակով: Վերջին 5 տարիներին նախորդ սեփականատերը ներդրել է ավելի քան 75 մլն.դոլար:
2015 թվականին ընկերությունը ձեռք բերեց իր առաջին ակտիվը Հայաստանում, Polymetal ընկերությունն իր մասնաբաժինը Լիճքվազում հասցրեց 100%-ի: Գործարքի արդյունքում 1 084 853 սեփական բաժնետոմսերի դիմաց վճարվել է 9.7 մլն.դոլար (համալրված բաժնետիրական կապիտալի 0..26%-ը): 2016 թվականի 2-րդ եռամսյակում ընկերությունը նախատեսում է ամբողջովին մշակել 2015 թվականի երկրաբանա-հետախուզական աշխատանքների արդյունքները և հրապարակել հանքային պաշարների վերաբրյալ հաշվետվությունը, ըստ ըստ JORC-ի: Լիճքվազ հանքավայրը Երևանից 380 կմ դեպի հարավ է։ Այդ տարածաշրջանն ունի զարգացած ենթակառուցվածք (հոսանք, ջուր, կացարան) և որակյալ աշխատուժի հասանելիություն։ Հանքավայրի պատմական գնահատականի համաձայն` առաջարկվող ռեսուրսները կազմում են 2,4 մլն տոննա հանքաքար 6.9 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է մոտ ոսկու 0.5 մլն ունցիայի, որը համարժեք է 18.7 տոննային: Հանքավայրը կիսաուղղահայաց գոտիների և անդեզիտում գտնվող 4-5 մետր հզորությամբ` դեպի արևմուտք տարածվող երակների թանձրուկների շարք է։ Համակարգի երկարությունը կազմում է տարածմամբ 800 մետր և հյուսիսում պատված է սառցաբեկորային կուտակումներով։ Լիճքվազը Միջերկրածովյան գոտու (Թետիս) մասն է, և, Ընկերության կարծիքով, ունի հանքահետախուզության բարձր ներուժ։
Անցյալ դարի 90-ական թվականյներին Լիճքվազ-թեյի հանքավայրը պատկանում էր Iberian Resources ընկերությանը: 2008 թվականին ավստրալական Tamaya Resources ընկերության տնօրենների խորհուրդը, որին պատկանում է Iberian Resources ընկերության բաժնետոմսերի 82.6%-ը, հայտարարեց նախագիծը կոնսերվացնելու մասին: Ընկերության գնահատականով, ամորտիզացիոն ծախսերը Հայաստանում ավելի բարձր են, իսկ ոսկու պահուստները`ցածր են սպասվածից: Դրա համար էլ ընկերությունը որոշեց հետաձգել աշխատանքները Լիճքվազ-թեյի հանքավայրում, որը նախկինում համարվում էր հեռանկարային: Ըստ Iberian Resources ընկերության նախնական գնահատականների, ոսկու պահուստները հանքավայրում կազմում են 17 տոնա: Նշվում է, որ հանքավայրի միներալիզացումն սպասվածից բարդ դուրս եկավ, իսկ ավելի էժան արտադրական ցիկլի կազմակերպմանն ուղղված աշխատանքները հաջողությամբ չավարտվեցին: Tamaya Resources ընկերությունը որոշեց փակել իր ներդրումային գործունեությունը Հայաստանում և լրացուցիչ ռեսուրսներ այլևս չներդնել, քանի որ այդ հանքավայրի շահագործումը շատ մեծ ծախսեր է պահանջում: Ներդրումային ծրագրի նախնական արժեքը 2009 թվականին գնահատվել էր 65 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ Ջերսի կղզում գրանցված Polymetal International plc ընկերությունը հանքերի արդյունահանում և հետախուզոիմ է իրականացնում Ռուսատանի 4 մարզերում` Մագադանում, Սվերդլովսկում, Խաբարովսկում և Չուկոտկայում, ինչպես նաև Ղազախստանում: Ալեքսանդր Նեսիսի «ԻՍՏե խումբը հանդիսանում է ընկերության վերջնական շահառուն, 19.8% բաժնետիրական կապիտալով: Ընկերության կապիտալի 18.5%-ը պատկանում է չեխական PPF Group NV ընկերությանը, մոտ 10.1%-ը` Ալեքսանդր Մամուտին: Բացի այդ, կապիտալի մոտ 1% վերահսկում է ընկերության մենեջմենտը, իսկ մնացած 50%-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ: