Արմինֆո. Այսօր առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարության գործարքներ: Տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բանկը ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այն հաճախորդները, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաՃախորդները տեղեկացված են իրենց փոխանցումների մասին և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից կարող են դիմել Բանկ` բոլոր առկա միջոցներով`ներկայացնելով համապատասխան դիմում:
Այս պահի դրությամբ Բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել է վտանգված քարտերը:
Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է և խարդախությունը իրականացվել է Բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով:
Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարության գործարքի արդյունքում, այսինքն նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա Բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |