Հինգշաբթի, 3 Մարտի 2016 19:23
Նաիրա Բադալյան

Հայաստանում գյուղատնտեսական վարկավորման 2016 թվականի սուբսիդավորման բյուջետային ծախսերը կրճատվել են մինչև 1.163 մլրդ.դրամ

Արմինֆո. Հայաստանում գյուղատնտեսական վարկավորման 2016 թվականի սուբսիդավորման բյուջետային ծախսերը կրճատվել են մինչև  1.163 մլրդ.դրամ, որոնք 2015 թվականին կազմել էին 15.2 մլրդ.դրամ: Գյուղվարկավորման սուբսիդավորման պետական ծրագիրը 2016 թվականին մեկնարկել է մարտի 1-ից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստում:

 

Ինչպես հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, 2011-2015 թվականներին ֆերմերներին տրամադրվել են մոտ 99 հազար մատչելի վարկեր, 84.2 մլրդ. դրամ ընդհանուր գումարով և տարեկան 14% տոկոսադրույքով: Նշված տոկոսադրույքով մինչև 2015 թվականը սուբսիդավորումը կամում էր 4%, իսկ 225 առավել անբարնպաստ գյուղերում`6%: Սկսած 2015 թվականից 6% -ն սկսվել էր կիրառվել բոլոր անհատ ֆերմերների նկատմամբ:

 

Միայն 2015 թվականին գյուղվարկավորման ոլորտում սուբսիդավորմանն է ուղղվել 15.2 մլրդ.դրամ: Նախարարի խոսքով, 2016 թվականին սուբսիդավորմանը կուղղվի 1.163 մլրդ. դրամ: «Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը և վաղ գարնանային աշխատանքների անհրաժեշտությունը, որոշում է ընդունվել սուբսիդավորումն սկսել նախատեսված ժանկետից շուտ` մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը»,-տեղեկացրել է նախարարը:

 

Ըստ ԱրմԻնֆ գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, Հայստանի բանկերի գյուղատնտեսական վարկավորման պորտֆելը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 164.5 մլրդ դրամ (ավելի քան $ 340 մլն), տարեկան աճը` 18,3% (2014-ին` 22,6%): Բանկային համակարգի ընդհանուր գյուղատնտեսական վարկերի ծավալում առյուծի բաժինն ընկնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին`ավելի քան 50% 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Եվ քանի որ բանկը հիմնականում մասնագիտանում է գյուղատնտեսական վարկերի ոլորտում, ապա այդ վարկերը նրա վարկային պորտֆելում կազմում են մոտ 40%:

 

Նշենք, որ գյուղատնտեսական վարկավորման սուբսիդավորման պետական ծրագիրը մեկնարկել է 2011 թվականից: Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են տարեկան 14% տոկոսադրույքով, որի 4-6%-ը սուբսիդավորում է կառավարոթյունը: Վարկերը տրամադրվում են 3 տարի մարման ժամկետով: Ծրագրի մասնակիցներն են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Արդշինբանկը, Կոնվերս Բանկը, ՊրոԿրեդիտ Բանկը և Արցախբանկը: