Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները շաբաթվա արդյունքներով իջնել են 1.5%: Մասնավորապես, անցյալ շաբաթ էժանացել են պալադիումը, պլատինը և արծաթը, իսկ ոսկին աննշան թանկացել է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, փետրվարի 29-ից մարտի 6-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19406,06 դրամ (շաբաթվա աճը 0.4%-ից արագացել է մինչև 0.5%), արծաթ – 240.12 դրամ է (շաբաթվա անկումը` 0.3%-ից մինչև 1.5%), պլատինիում – 14726.76 դրամ (շաբաթվա անկումը`0.5%-ից մինչև 1.4%), պալադիում - 7823,76 դրամ (շաբաթվա անկումը`1.1%-ից մինչև 3.7%):
Միջազգային բորսաների տվյալներով, 2016 թվականի մարտի 3-ին ոսկու մեկ ունցիայի սփոթային գինը կազմել է 1242.9 դոլար (առանց օրական փոփոխության), արծաթի գինը`15.02 դոլար (օրական անկումը` 0.07%), պլատինիում` 942 դոլար (առանց օրական փոփոխության) և պալադիում`524 դոլար (օրական անկումը`0.19%):
Ռուսաստանյան վերլուծաբանների կարծիքով, պալադիումի գինը 2016 թվականին կարող է աճել 5-7% (մինչև 850 դոլար մեկ ունցիայի դիմաց), իսկ հետագայում կկայունանա: Այս մետաղի համաշխարհային պահուստներն ամեն տարի նվազում են, իսկ պահանջարկը մշտապես աճում է, հետևաբար, գներն աստիճանաբար կբարձրանան: Փորձագետները գտնում են, որ պալադիումի շուկան պետք է ուսումնասիրվի: Ինչ վերաբերվում է արծաթին, ապա վերլուծաբանները վստահ են, որ 2016 թվականին այս մետաղը մի փոքր կթանկանա, մինչև 30 դոլար մեկ ունցիայի դիմաց: Բայց HSBC Բանկի փորձագետները վստահ են, որ արծաթի գինը կիջնի`մինչև 21 դոլար մեկ ունցիայի դիմաց: