Արմինֆո. 2016 թվականի հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է 165.0 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159.7 մլն դոլարի դիմաց (3.4 % աճ): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, դրամային արտահայտությամբ ստացված գումարները կազմել են 81.0 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 76.2 մլրդ դրամի դիմաց (6.3 % աճ):
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2015 թվականին ՀՀ ֆիզիկական անձանց՝ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարները կազմել են 1,623.6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 2,123.6 մլն դոլարի դիմաց (նվազում 23.5 %-ով): Դրամային արտահայտությամբ անկումը 2015-ին կազմել է 12%, մինչև 776.3 մլրդ.դրամ:
Ընդ որում, 2015 թվականի ստացված գումարների 46.3 %-ը եղել է ռուսական ռուբլով փոխանցումները՝ 2015 թվականին կազմելով 45.7 մլրդ ռուբլի, որը նախորդ տարվա 43.3 մլրդ ռուբլու նկատմամբ աճել է 5.7 %-ով:
Ըստ ԿԲ տվյալների, տրաբսֆերտների ներհոսքը Ռուսաստանից Հայաստան 2015 թվականին նվազել է` 1.3 մլրդ.դոլարից մինչև 719 մլն.դոլար, կրճատվելով գրեթե 2 անգամ, հասնելով 2009 թվականի ցուցանիշին (760 մլն.դոլար, տարեկան անկումը` 2 անգամ): Տրանսֆերտների արտահոսքի նկատմամբ ներհոսքի առավելությունը վերջին 3 տարիներին 8.5 անգամից նվազել է մինչև 3.3 անգամ (2009-ին` 4.5 անգամ):
Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը 2015 թվականին կրճատվել է 23.5%, մինչև 1,6 մլրդ.դոլար, իսկ արտահոսքը կրճատվել է 16.2%, մինչև 0.8 մլրդ.դոլար, ընդ որում, ներհոսքի գծով Ռուսաստանի մասնաբաժինը կզմել է 16.2%, իսկ արտահոսքի գծով` 37%: Փորձագետները հակված են համարել, որ իրավիճակը տրանսֆերտների ծավալների կրճատման համատեքստում ավելի կխորանա, ինչը կհանգեցնի Ռուսաստանի տարածաշրջանից սեզոնային աշխատողների միգրացիային, և եթե տնտեսական իրավիճակը Ռուսաստանում չբարելավվի, ապա փոխանցումների անկումը կարող է ավելի խորանալ: Ներկրման և տրանսֆերտների անկումը վկայում է սպառողական պահանջարկի և բնակչության եկամուտների կրճատման մասին: Տրանսֆերտների և ապրանքաշրջանառության անկման միտումը կարող է շոկ առաջացնել Հայաստանի վճարային հաշվեկշռում: