Արմինֆո. Կանանց տոների կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մեկնարկում է հատուկ ակցիա` «Մարտի 8-ին` 8 նվեր»: Ինչպես հաղորդեց Բանկի մամլո ծառայությունը`ս.թ. մարտի 09-ից մինչև ապրիլի7-ը ընկած ժամանակահատվածում բոլոր կանանց և աղջիկներին, ովքեր կցանկանան ձեռք բերել Բանկի պլաստիկ քարտեր, կտրամադրվի 8 նվերից բաղկացած տոնական փաթեթ, որը ներառումէ.
· անվճար միջազգային պլաստիկ քարտ MasterCard Standard` 1 տարի գործողության ժամկետով և առանց չնվազող մնացորդի:
· MasterCard Gold տեսակի քարտ` 75% զեղչով, 1 տարի գործողության ժամկետով և առանց չնվազող մնացորդի:
· քարտի դրական մնացորդին կատմամբ տարեկան 8.7% հաշվարկում` ՀՀդրամով:
· Բանկի գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի պահատեղի տարեկան վարձակալության դեպքում` 50% զեղչ:
· MobileBanking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն:
· InternetBanking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն:
· զեղչեր հետևյալ սպասարկման կետերում` Ani Boutique - 7%, Gold’sGym(SPA) - 10%, Plato - 15%, Tibet - 10%, Pixel – մինչև 20% (աքսեսուարներ), 3-5% (տեխնիկա), Sacvoyage -5%:
Ս.թ. մարտի 9-ից մինչև մայիսի 5 -ը ակցիայի շրջանակներում ձեռք բերված պլաստիկ քարտերի միջոցով ամենամեծ գումարով անկանխիկ գործարքներ իրականացրած իգական սեռի քարտապանների համար կխաղարկվեն նվերներ, ինչպես նաև ամենամեծ գումարով անկանխիկ գործարք իրականացրած 10 հաճախորդները կստանան 8.7 % СashBack: Նվերների խաղարկությունը կանցկացվի ս.թ. մայիսին: MasterCard Standard և MasterCard Gold տեսակի քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի բոլոր սպասարկման կետերում: Ակցիայի մանրամասներին կարողեք ծանոթանալ` այցելելով Բանկի ինտերնետային կայք: