Արմինֆո. 2016 թվականի փետրվարին ծառայությունների սակագները Հայաստանում աճել են 0,3% (տարեկան աճը` 3,4%), իսկ
հունվար – փետրվարին` 0,7%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի հունվար-փետրվարին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ծառայությունների սակագներն ավելացել են 3,4%:
Ծառայությունների սակագների փետրվարի աճը (0.3%) հիմնականում պայմանավորված էր կրթության ոլորտում - 0.4%, տրանսպորտի ոլորտում - 0.6% (պայմանավորված է ավիատոմսերի 2% թանկացումով), մշակույթի ոլորտում - 1%, բժշկական ծառայությունների - 2,2% տեղի ունեցած թանկացումներով: Դրան զուգահեռ, իջել են սակագները հանգստի կազմակերպման ոլորտում - 0,2%: Իսկ բնակարանային և կոմունալ ծառայությունների, ինչպես նաև կապի, ինչպես նաև իրավական և բանկային ծառայությունների ոլորտներում սակագները մնացել են անփոփոխ:
Հանրապետութան ուսումնասիրված քաղաքներից 8-ում ծառայությունների սակագները փետրվարին աճել են 0.1-0.8%, մեկում իջել են 0,1%, իսկ մնացած քաղաքներում չեն փոխվել: Նշենք, որ Հայստանի սպառողական շուկայում 2016 թվականի փետրվարին գնանկումը կազմել է 1.4% (տարեկան կտրվածքով գնանկումը` 1.7%), իսկ հունվար-փետրվարին արձանագրվել է 0.8% գնաճ (տարեկան գնանկումը` 1, 1%):
![]() | 5.08 | 0.01 |
![]() | 388.53 | 0.46 |
![]() | 418.37 | 2.20 |
![]() | 476.38 | 3.05 |
![]() | 283.04 | 1.46 |
![]() | 29.56 | -0.32 |
![]() | 56.54 | -0.22 |
![]() | 424.11 | 2.80 |