Արմինֆո. Համաշխարհային բանկի փորձագետները կատարել են Հայաստանի տնտեսության հերթական կանխատեսումը: ՀԲ Երևանյան գրասենյակի ամենամսյան զեկույցում ասվում է, որ 2016 թվականին Հայստանի ՀՆԱ աճըկշարունակի մնալ դանդաղ, 2,5%-ի սահմաններում՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսական անկմամբ և կառուցվածքային թուլություններով:
Փորձագետները նշում են, որ արտաքին պայմանների վատթարացման, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական անկման համատեքստում, Հայստանի ՀՆԱ աճը2015թվականինդանդաղեցմինչև3%: Բայց տնտեսական ակտիվության գործակիցը արտահանելի ոլորտների շնորհիվ2016 թվականիհունվարին բարձրացել է մինչև5,5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Տնտեսական գործունեության հարաբերական բարձրացումը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտահանումների ընդլայնումը, բացատրվում է2015 թվականիհունվարը որպես ելակետ կիրառելու փաստով և կպահպանվի դեռևս մի քանի ամիս՝մինչ կանխատեսումներում կկատարվեն ճշգրտումներ:
Ըստ փորձագետների, 2015 թվականինկառավարությունը հարկաբյուջետային խթաններ ներդրեց՝ աջակցելու թուլացող տնտեսական գործունեությանը, մեծացնելով բյուջեի դեֆիցիտը: Խթանները ներառում էին հարկային արտոնություններ, ենթակառուցվածքներին, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերի մեծացում և սուբսիդավորվող վարկավորում: Արդյունքում ձևավորված հակաբյուջետային դեֆիցիտը, որը կազմեց ՀՆԱ- ի4%-ը(2% 2014թ.-ին), հիմնականում ֆինանսավորվեց արտաքին պարտքի միջոցով, այդ թվում՝ եվրոբոնդեր և բյուջետային աջակցությունԵՏՄ հակաճգնաժամային հիմնադրամից և Համաշխարհային բանկից, ինչն էլ հանգեցրեց ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի48% մակարդակի:
Վերլուծելով երկրի 2016 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունը, ՀԲ փորձագետները նշում են, որ հարկաբյուջետային կոնսոլիդացման նպատակով2016 թվականինհաստատված բյուջեն ներառում է եկամուտների ավելացմանն ուղղված միջոցներ ու ծախսերի համեստ կրճատումներ: 2015 թվականիաշնանը ներդրված հարկային քաղաքականության փոփոխությունների մի մասը, որը վերաբերում է ակցիզային հարկի հարկման բազային ու տոկոսադրույքի բարձրացմանը, դրականորեն կանդրադառնան եկամուտների հավաքագրմանը, սակայն ՀՆԱ-ի և հարկերի հարաբերակցությունը կնվազի մեկտոկոսային կետով: 2016 թվականիպետական բյուջեով հարկային քաղաքականության ու հարկային վարչարարության այլ խոշոր փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ կառավարությունը ձեռնամուխ է եղել միասնական հարկային օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի պատրաստմանը և այն Ազգային ժողովին ներկայացնելուն: Նախատեսվում է, որ միասնական հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի2018 թվականին և առաջ կբերի քաղաքականության, ընթացակարգերի ու վարչարարության նշանակալի փոփոխություններ: Հանրային ծախսերը նախատեսվում է կրճատել ՀՆԱ-ի1,5 տոկոսային կետով, ՀՆԱ-ի3,5%-ի չափով դեֆիցիտի թիրախին հասնելու համար: 2016 թվականիծախսերի կազմում տեղ գտած փոփոխությունները վերաբերում են սուբսիդիաների տեսքով տնտեսության ճյուղերին ուղղվող հատկացումների ավելացմանը, պարտքի սպասարկման ծախսումների ավելացմանը, որոնք կապահովվեն ապրանքների ու ծառայությունների պետական գնումների կրճատմամբ: 2016 թվականիհունվարին եկամուտների փաստացի հավաքագրումը մեկ տարի առաջվա համեմատ ցածր է եղել՝ արտացոլելով ներմուծումների շարունակական նվազման միտումը: Եթե հունվարի միտումները շարունակվեն, ապա անցած տարի գրանցված հարկաբյուջետային ճնշումները կարող են2016 թվականինկրկին զգացվել:
Վերլուիծելով ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, փորձագետները նշում են, որ2015 թվականիառաջին կիսամյակում դրամավարկային քաղաքականությունը խիստ էր, սակայն հաջորդ կիսամյակում, գնաճի ճնշումների թուլացմանը զուգընթաց, թեթևացավ: Բերքառատ գյուղատնտեսական տարին, սննդամթերքի ցածր միջազգային գները և թույլ ներքին պահանջարկը2015 թվականինհանգեցրեցին միջին տարեկան գնաճի մինուս0,1%-ի, որը շատ ավելի ցածր էր Կենտրոնական բանկի կողմից գնաճի թիրախային4±1.5% միջակայքից: Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը2015 թվականիսկզբին կազմում էր10,25%, իսկ տարեվերջին՝8,75%: 2016 թվականիհունվարին գնաճը մնաց մեղմ` սպառողական գների ինդեքսի նկատմամբ0,4% նվազմամբ, ինչին նպաստել է սննդամթերի գների մոտ4% անկումը:
ՀԲ մասնագետների կարծիքով, ընդհանուր առմամբ2015 թվականին բանկային համակարգը մնացել է կայուն: Այդուհանդերձ, 2015 թվականիսկզբից մինչև տարեվերջ անհուսալի վարկերը3,7%-ից հասել են ավելի քան9%-ի: Դոլարայնացման բարձր աստիճանը և հաշվեկշռում արժութային անհամապատասխանությունները ռիսկեր են ստեղծում բանկային համակարգի կայունության և շահութաբերության հարցերում: Ընդհանուր վարկավորումը2015թ. կրճատվել է3,1%-ով, ընդ որում ամենամեծ կրճատումը գրանցվել է արտարժույթով տրամադրվող վարկերի մասով, ինչն արտացոլում է դրամի հետագա արժևորման ակնկալիքները: Առևտրային բանկերն հավելյալ արտարժութային
միջոցներ են ավանդադրել Կենտրոնական բանկում, ինչի արդյունքում2015 թվականիընթացքում համախառն պահուստներն ավելացել են282 միլիոն ԱՄՆ դոլարով: 2016 թվականը բանկային համակարգի համար կարող է դժվար տարի լինել, քանի որ2017 թվականիհունվարի1-ից ուժի մեջ է մտնելու նվազագույն կապիտալի վերաբերյալ նոր պահանջը:
Փորձագետները նաև նշում են, որ ներմուծման ծավալների կտրուկ նվազման արդյունքում բարելավվել է ընթացիկ հաշվը: 2015 թվականիններմուծման ծավալները կրճատվել են26,5%-ով, իսկ2016 թվականիհունվարին՝22%-ով(նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Չնայած արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է, սակայն2015 թվականինարձանագրվել է արտահանման ծավալների աննշան վատթարացում՝3,9%-ի չափով՝ պայմանավորված Չինաստանի ու Միջին Արևելքի հետ առևտրի ավելացմամբ: Նախորդ տարվա համեմատ՝2015 թվականինարտահանման ընդհանուր ծավալները դեպի ԵՏՄ նվազել են27,1%-ով, որն արտացոլում է Եվրասիական գոտում պահանջարկի թուլացումը՝ պայմանավորված ԵՏՄ ընթացակարգերին ու պահանջներին անցում կատարելու արդյունքում ապրանքների գների անկմամբ ու գործառնական ծախսերով, իսկ դեպի ԵՄ՝5,2%-ով: Առևտրային հաշվեկշռի բարելավումը չեզոքացրել է դրամական փոխանցումների մասով անկումը: Դրամական փոխանցումների զուտ ծավալները2015 թվականիննվազել են35,8%-ով(ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ պայմանավորված Ռուսաստանից ստացվող զուտ դրամական փոխանցումների42,2% նվազմամբ: Ընթացիկ հաշվի բարելավումը մեղմել է դրամի վրա առկա ճնշումները, և Կենտրոնական բանկը երկրորդ կիսամյակում կտրուկ նվազեցրել է արտարժութային միջամտությունները, որը հանգեցրել է միջազգային պահուստների մեծացմանը՝2015 թվականիվերջին կազմելով1,77 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն տարվա հունվարին՝1,35 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Առևտրային դեֆիցիտը2016 թվականիհունվարին առավել բարելավվել է, քանի որ արտահանումն ավելացել է5,6%-ով, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են22%-ով,-ասված է ՀԲ Երևանյան գրասենյակի ամենամսյա զեկույցում: