Արմինֆո. Այս տարի Վրաստանը, ինչպես և նախկինում, կստանա Հայաստան տարանցվող ռուսայկան գազի 10%-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսըե, այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Արդեն ձեռք է բերվել համաձայնություն: Մնացել է միայն «Գազպրոմիե հետ պայմանագիր ստորագրիել այն մասին, որ այս տարի մենք (Վրաստանը- ԻՖ), մնում ենք տարիներ շարունակ գորիծող պայմանագրի շրջանակում, այսինքն, կստանանք Հայաստան բնականի գազի տարանցման ընդհանուր ծավալի 10%-ըե, - ասել է Կալաձեն: Ըդն որում նա նշել է, որ «ի սկզբանե «Գազպրոմըե պահանջել էր անցնել տարանցման դիմաց դրամային հաշվարկի, և եթե հաջորդ տարի այդ հարցը կրկին բարձրացվի, վրացական կողմը ավելի կոշտ դիրքորոշում կդրսևորի:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Գազպրոմիե հետ բանակցություններում վրացական կողմի դիրքերն ամրապնդվեցին այն բանից հետո, երբ ուրբաթ օրը պայմանագիր ստորագրվեց Վրաստանի կառավարության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջև` Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարումները 500 մլն խմ-ով ավելացնելու շուրջ, ինչի արդյունքում վերացավ Ռուսաստանից և Իրանից գազի լրացուցիչ ծավալներ ներգրավելու անհրաժեշտությունը: Վրաստանն սպառում է տարեկան շուրջ 2 մլրդ խմ բնական գազ: 2015 թվականին «Գազպրոմըե 295 մլն խմ գազ է մատակարարել Վրաստան, մնացած ծավալն ստացվել է Ադրբեջանից:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին «Անդրկովկասի եվրասիական ուղին. ինտեգրում հանուն զարգացմանե թեմային նվիրված կլոր սեղանի ընթացքում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հաղորդել էր, որ Հայաստանը պատրաստ է իր խողովակաշարերը տրամադրել Իրանից Վրաստան գազ մատակարարելու համար: «Մենք առարկության պատճառ չենք տեսնում: Ավելին, կարծում ենք, որ Թբիլիսին միանգամայն ճիշտ է վարվում` ձգտելով դիվերսիֆիկացնել գազի մատակարարման սխեմաները: Իմ կարծիքով, ամեն ինչ կախված է այդ հարցի շուրջ իրանավրացական բանակցությունների ելքիցե, - նշել էր նա: Ավելի վաղ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալիրեզա Քամալին հաղորդել էր Իրանից Վրաստան տարեկման 200 մլն խմ գազի մատակարարման շուրջ բանակցությունների մասին: Այնուհետև Վարստանի փոխվարչախպետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Իրանը կարող է Վրաստան գազ մատակարարել Հայաստանի տարածքով: