Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Ռոստելեկոմե ընկերությունը Հայաստանում առաջարկում են իրենց հաճախորդներին հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումների ևս մեկ միջոց, դրանով իսկ պարզեցնելով ամենամսյա փոխանցումների գործընթացը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ Հայաստանում «Ռոստելեկոմե ընկերության ծառայությունների (IP հեռախոսակապ, Ինտերնետ և Սմարթ հեռուստատեսության) դիմաց վճարելու համար կարելի է օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի 156 բանկոմատներից, որոնք տեղադրված են Հայաստանի ողջ տարածքում (հասցեները նշված են Բանկի կայքէջում՝ http://www.vtb.am/branches/bankomats/ ).
Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանցից վճարումներն ընդունվում են Բանկի բոլոր 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև 24/7 ռեժիմում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված TelCell վճարային տերմինալների միջոցով:
«Ռոստելեկոմիե ծառայությունների դիմաց կարելի է վճարել նաև, օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկինգե ծառայությունից, որը հասանելի է շուրջօրյա` երկրագնդի ցանկացած կետից: Օպերատորի ծառայությունների դիմաց վճարման ևս մեկ տարբերակ է բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականի հայտի ձևակերպումը Բանկում:
Առավել մանրամասն Հայաստանում «Ռոստելեկոմիե վճարումների հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ պաշտոնական կայքից հետևյալ հղումով՝ http://www.rtarmenia.am/payment ։
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Նշենք, որ «Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱե ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմիե ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: