
Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հայազգի գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:
Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հանդիպմանը քննարկվել են կաշվեգործության ոլորտում ներդրումային ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հոլանդիան հանդիսանում է Հայաստանի հետ առևտրի խոշորագույն գործընկերներից մեկը, զբաղեցնելով 5-րդ տեղը: Այսպես, Հայստանի և Հոլանդիայի միջև առևտրի շրջանառությունը 2015 թվականին կազմել է $ 76.6 մլն., տարեկան անկումը`37.8%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 36,4%, մինչև $ 47,3 մլն, իսկ ներմուծումը նվազել են 40%, մինչև $ 29,3 մլն.:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

