Արմինֆո. 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի օդանավականների ուղևորահոսքերը կազմել են ավելի քան 225 հազար մարդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, նշելով, որ նման թիվ անկախության տարիներին առաջին երկու ամիսների համար դեռ չենք ունեցել:
Նրա խոսքով, ուղևորահոսքերի պատճառն ավիատոմսերի էժան լինելն էր: «Շատ վրացիներ Թիֆլիսից գալիս են Զվարթնոցով թռչեն, շատ ուղություններով Հայաստանից էժանա ստացվում: Դե, ներող, Եգիպտոսի համար՝ գնացեք Թիֆլիս, ստեղից Եգիպտոս չունենք»,-գրել է Գրձելյանը:
Մինչդեռ, «Զվարթնոցի» և Թբիլիսիի օդանավակայանի ավիատոմսերի գների ուղղակի համեմատոթյունը խոսում է Վրաստանից թռիչքների առավելության մասին, հատկապես եվրոպական ուղղություններով: Շուկայի վերլուծաբանների կարծիքով, Վրաստանից թռիչքների այդ էժանությունն առաջին հերթին կապված է այդ երկրում մի շարք եվրոպական լոուքոստերների ներկայությւոնով, ինչպես նաև «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ամուր դիրքերով, որն ուղևորներին ապահովում է հարմարավետ և ոչ թանկ հարակցումներ Ստամբուլում և Անկարայում:
Սակայն, ըստ ամենապարզ գնահատակնների, եթե Մոսկվայից Երևան թռիչքն արժե մոտ 5 հազար ռուբլի, իսկ Սանկտ-Պետերբուրգից` 6 հազար ռուբլի, ապա Երևանից հակառակ ուղղություններով ավիատոմսերը համապատասխանաբար արժեն` 7 հազար և 8 հազար ռուբլի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |