Արմինֆո. Ռուսական բնական գազի գնի իջեցման հնարավորության շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին հայ-կանադական գործարար համաժողով շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Նրա խոսքով, սահմանին 1000 խմ դիմաց 165 դոլար գինը գործում է մինչև 2016 թ. ապրիլի 1-ը: Միաժամանակ նախարարը ՙչի կարծում՚, որ ապրիլի 1-ից գազի գինը կարող է վերադառնալ 189 դոլար մակարդակին: Նրա խոսքով, բանակցությունները շարունակվում են ՌԴ կառավարության և ՙԳազպրոմի՚ հետ: ՙԵրբ պարզ լինի բանակցությունների վերջնական պատկերը, այդ մասին կհայտարարվի հասարակայնությանը՚,- խոստացել է նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՚ արձանագրության կնքման առաջարկությունը: Ինչպես հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հովսեփ Իսայանը, վերը նշված փաստաթղթում Հայաստանի համար գազի գինն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մրատի 31-ը ներառյալ սահմանվում է նախորդ տարվա մակարդակում` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց: Գործադիրի մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՚ արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմե ԲԲԸ կողմից «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով:
Նշենք, որ 2015 թ. Ռուսաստանը հաստատել էր սահմանին Հայաստանի համար գազի արտոնյալ գինը` 165 դոլար 1000 խմ դիմաց /գործող $189 փոխարեն/: Համապատասխան հայ-ռուսական արձանագրության նախագիծը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ժամանակ: Սակայն, սպառողների վրա այդ էժանացումը չի անդրադարձել. նրանք շարունակում են վճարել հին սակագնով՝ 156 հազար դրամ կամ $318 ընթացիկ փոխարժեքով, իսկ խոշոր սպառողները (10 հազ. խմ և ավելի սպառողները/ վճարում են $277 1000 խմ դիմաց: Այդ ժամանակ էլ հաղորդվել էր, որ համաձայնագիրը կգործի մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը, ինչից հետո անհրաժեշտության դեպքում կստորագրվի նորը: