Արմինֆո. Սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանի քաղաքացիներն ամենաբարձր սակագներով են վճարում տարածաշրջանում: Այս մասին մարտի 14-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնրից հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե Վրաստանի քաղաքացիները 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են 28.36 դրամ, Հայստանում այն կազմում է 47.7 դրամ կամ գրեթե 70% ավելի: 2013 թվականին սակագինը Հայաստանում բարձարցվեց 8 դրամով, պատճառաբանելով էներգետիկ համակարգում առաջացած դիսբալանսը: Դրանից հետո, 2014 թվականին, պարզվեց, որ այդ դիսբալանսը ոչ միայն չի փոքրանում, այլ ավելի է խորանում, հետևաբար, անհրաժեշտ է սակագինը բարձրացնել ևս 4 դրամով: 2015-ին իրավիճակը չփոխվեց, չնայած, որ սակագինը բարձրացավ 12 դրամով կամ 55 մլրդ.դրամով: Արդյունքում, «Էլցանցերը» չկարողացան արտադրողներին վճարել 23.3 մլրդ.դրամ: Եվ եթե սպառողները լրացուցիչ չվճարեն ևս 6.93 դրամ, ապա, ըստ պաշտոնական անձանց, գեներացիայի օբյեկտները կդառնան սնանկ, իսկ երկրի էներգետիկ համալիրը կհայտնվի փլուզման եզրին: Բայց 7 ամիս անց նոր իրավիճ ստեղծվեց, որ ՀԷՑ անվճարունակության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, կային էլեկտրակայաներ, որոնց ՀԷՑ-ը ոչինչ պարտք չէր: Դրանք էին` Հրազդանի ՋԷԿ-ը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, Որոտանի և Սևան-Հրազդան կասկադները: Պարտքերն առաջացել էին միայն Երևանի ՋԷԿ-ի և ՀԱԷԿ-ի, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի հանդեպ: Ինչո՞ւմն է տարբերությունը: Պարզվեց, որ հիմնականում պարտքեր չունեն ռուսական գեներացիոն օբյեկտները, որոնց պատկանում էր նաև ՀԷՑ-ը: Ըստ պատգամավորի, հայ սպառողներն ամենաբարեխիղճն են ԱՊՀ տարածաշրջանում, քանի որ վճարումների հավաքագրման մակարդակը Հայաստանում հասել է 94%-ի: Պարզապես, «Ինտեր ՌԱՈ»-ին պատկանող «Էլցանցեր»-ն անտեսել էին Հայաստանին պատկանող ընկերություններին, ֆինանսավորմամբ ապահովելով միայն ռուսական ընկերություններին և ամերիկացիներին պատկանող Որոտանի կասկադ»,-վրդովված նշել է Փաշինյանը:
Այս ամենից հետո էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդառաջեց էլցանցերն, համաձայնվելով սակագնն իջեցնել ոչ թե 17 դրամով, այլ 6.93 դրամով, նշել է պատգամավորը, հավելելով, որ անհրաժեշտ է փոխել պետության քաղաքականությունն այս ոլորտում, հակառակ դեպքում հայ ժողովուրդը կարող է ամբողջովին ազգայնացնել երկրի էներգետիկայի ոլորտը, ընդգծել է Փաշինյանը: