Արմինֆո. Ռուսաստանը և Իրանը բանակցում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքով երկու երկրների միջև ցանցեր անցկացնելու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստիե գործակալությունը, հղում կատարելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին: Նախարարը տեղեկացրել էր 1400 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայանի ստեղծման ուղղությամբ ձեռք բերված համաձայնության մասին: «ՋԷԿ-ի մասին պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում, նախագծի իրակաացումը նույնպես կմեկնարկի առաջիկայումե,-ասել է Նովակը: Ինչպես հաղորդել է Իրանի էներգետիկայի նախարարության աղբյուրը, ՋԷԿ-ի կառուցման վերջնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա այս շաբաթ:
Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում քառակողմ հուշագիր է ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի միջև, որով նախատեսվում է Էլեկտրաէներգիայի փոխհոսքերի կառավարման արդյունավետության, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության բարձրացումը:
Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այս նախաձեռնությամբ բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ սինխրոն ռեժիմներով, Մասնավորապես նախատեսվում է մինչև 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծն ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն և էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թ-ը հասնելով 700 Մվտ-ի: Բացի այդ, 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը։ Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության։ Այս միջոցառումների իրականացման նպատակն է իրագործել հյուսիս-հարավ էլեկտրաէներգտիկական միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։