Արմինֆո. Լեռնահումքային ոլորտի Կանադայի փորձը շատջ կարևոր է Հայաստանի լեռնահումքային ձեռնարկությունների համար: Այս մասին այսօր հայ-կանադական բիզնես-ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:
«Կանադան այն երկիրն է, որն առաջին հերթին հայտնի է իր լեռնահումքային արդյունաբերությամբ: Հայ-իրանական ֆորումի անցկացումը կստեղծի միջպետական երկխոսության ստեղծման նոր ձևաչափ, որից մենք կփորձենք պատշաճ կերպով քաղել հնարավոր եկամուտներ»,-ասել է Ալոյանը: Նա նշել է, որ տնտեսական և սոցիայական, շրջական միջավայրի պահպանության և նոր տեխնոլոգիաներով հանքավայրերի շահագործման տեսանկյունից Կանադայի փորձն ավելի մեծ է, ինչով էլ պայմանավորված է ընկերությունների հետաքրքրությունը փորձի փոխանակման առումով:
Ալոյանը նշել է, որ Գեոթիմը կշարունակի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված ծրագրերի իրականացումը նաև այս տարի: Նրա խոսքով, Գնդեվազ համայնքում նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, իսկ Գոռայքում – խմելու ջրի մատակարարման ապահովմանը: Սարավանի համայնքում նախատեսվում է աջակցել անասնաբուծությանը, Ջերմուկում – մի շարք ենթակառուցվածքային պրոբլեմներ լուծմանը: «Գեոթիմ ընկերությունը չի փոխում ծրագրերի իրականացման իր ուղղվածությունը: Մենք հետագայում էլ կփորձենք Հայաստանի լեռնահուկքային ոլորտում լինել պատասխանատվության օրինակ»,-եզրափակել է նա:
Նշենք, որ հայ-կանադական ֆորումը կազմակերպվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ, Հայստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ, լեռնահումքային ոլորտում երկու երկրների միջև միջպետական համագործակցության խորացման և ընդլայնման նպատակով: Ֆորումի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի լեռնաումքային ոլորտի երեք ձեռնարկությունների`«Գեոթիմ» ՓԲԸ-ի, «Վալեքս Գրուպ»-ի և «ԳեոՓրոՄայնինգ»-ի շնորհանդեսները:
Նշենք, որ «Լիդիանը» հիմնադրվել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայում և հայկական «Գեոթիմ» ՓԲԸ միակ բաժնետերն է: Վերջինը 2006 թվականին թույլտվություն է ստացել Ամուլսարում որոնողագնահատման աշխատանքներ անցկացնելու համար: 2006 թվականից ի վեր արդեն շուրջ 70 մլն դոլար է ներդրվել երկրաբանական հետախուզման և այլ աշխատանքներում: «Լիդիանի» հիմնական բաժնետերերն են IFC, ՎԶԵԲ և Newmont Mining Corporation: «Լիդիանը» նախատեսում է 2015-2016 թթ. շուրջ 426 մլն դոլար ծավալի կապիտալ ներդրումներ իրականացնել Ամուլսարի նախագծում:
Տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն, հանքավայրում ոսկու հաստատված պաշարները կազմում են 2,5 մլն ունցիա, կորզման ենթակա է 2,1 մլն ունցիա: Հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, տարեկան նախատեսվում է արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար): Մեկ ունցիայի արտադրության ծախսերը միջին հաշվով կկազմեն 642 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը` 84%. Ամուլսարի հանքավայրը մեծությամբ երկրորդ պաշարն է Հայաստանում: