Արմինֆո. Հայկական շուկա ՙՉեխական ավիաուղիների՚ վերադարձի հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:
ՙԴա ցավոտ հարց է ինչպես Հայաստանի, այպես էլ՝ Չեխիայի համար: Ընկերության նոր սեփականատերերը փորձել են անցած տարվա դեկտեմբերին և ընթացիկ տարվա հունվարին վերադառնալ հայկական շուկա՝ թռիչքների շահութաբերությունը գնահատելու նպատակով: Այդ մի քանի թռիչքների փորձը ցույց է տվել, որ երկարաժամկետ հեռանկարում չվերթերի իրականացման համար պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն: Սակայն, բանակցությունները դեռ շարունակվում են՚,- հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ բանակցությունների ամենանրբանկատ մասը Երևանի ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի պայմաններն են:
Նրա խոսքով, օդանավակայանի ծառայությունների գները բավական բարձր են: ՙԹե՛ Հայաստանը, թե՛ Չեխիան, թե՛ ՙՉեխական ավիաուղիները՚ շահագրգռված են կանոնավոր չվերթերի իրականացմամբ, սակայն ընկերությունը չի կարող գումարներ կորցնել: Կարծում եմ, որ ՙԶվարթնոց՚ օդանավակայանը նույնպես պետք է շահագրգռվածություն ունենա. ավելի լավ է ծառայությունների դիմաց ընդունելի գներ առաջարկել, քան ընդհանրապես հաճախորդ կորցնել: Եթե երկու շաբաթ առաջ ինձ հարցնեին ընկերության թռիչքների վերսկսման մասին, ես կասեի, որ մայիսին նախատեսվում է չվերթեր սկսել, սակայն այդ հարցի առնչությամբ վերջին տվյալները, այսպես ասած, չեզոք-բացասական են՚,- հայտարարել է դիվանագետը:
Նշենք, որ 2013 թ. ՙՉեխական ավիաուղիները՚ շաբաթական 7 չվերթ էին իրականացնում ՙԶվարթնոց՚ օդանավակայանից, սակայն 2014 թ. կեսին ավիաընկերությունը հրաժարվեց Հայաստան թռիչքներից:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |