Արմինֆո. Չեխական շուկայում ամենահայտնի հայկական ապրանքը հայկական բրենդին է, ցավոք, առայժ, միայն «Արարատը», իսկ հայկական մյուս ապրանքանիշերը դեռ Չեխիա չեն ներմուծվում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:
«Արարատը» մեծ ճանաչում ունի նաև Չեխիայի նախագահական պալատում, բոլոր կարևոր բանակցություններն ավարտվում են հայկական բրենդիով: Բայց կա ներմուծման ևս մեկ հեռնակարային ուղղություն`դա հայկական գինին: 2012 թվականին, երբ ես նոր էի ժամանել Հայաստան, բավականին դժվար էր գտնել կարգին գինի, քանի որ հայ սպառողը նախընտրում է կիսաքաղցր կամ քաղցր գինիները: Իսկ ահա եվրոպացիները սովորել են չոր գինիներին: Բարեբախտաբար, հայկական շուկայում արդեն կան Եվրոպայում մրցունակ դառնալու գինիներ, իսկ դա գինիներ արտահանող երկիր դառնալու առումով շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար, ինչպես առաջ էր: Չեխական ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են»,-հաղորդել է դեսպանը, հավելելով, որ հայկական գինիները չեխական շուկայում վաճառվում են մոտ 10-11 եվրոյով:
Նրա խոսքով, ներմուծման համար ևս մեկ հեռանկարային ուղղություն է գյուղմթերքը: «Այսօր չեխական շուկայում գերիշխում են իսպանական և բելգիական բանջարեղենը, որոնք գեղեցիկ են ու էժան, բայց այնքան էլ համեղ չեն, իսկ հայկական գյուղմթերքը բնական է, հնարավոր է, որ այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, բայց համային ցուցանիշներով գերազանցում է մյուս երկրների մթերքներին, և, իհարկե, կարող է լինել ավելի թանկ: Կա նաև պահածոների ներմուծում կարգավորելու հնարավորություն»,-նկատել է դիվանագետը:
Նրա խոսքով, բրենդիից հետո պատվավոր երկրորդ տեղում է ֆերրոմոլիբդենի արտահանումը: «Բայց, այնուամենայնիվ, խոսքը գնում է աննշան ներմուծումների մասին, մոտավորապես կես միլիոն դոլարի: Պահանջարկ կա, բայց առաջարկն ամբողջովին չի բավարարում պահանջարկը»,-նկատել է նա, հավելելով, որ հաջորդ արդյունավետ ուղղությունը կարող է լինել բարձրորակ աշխատուժի ներմուծումը:
«Հայերը հմուտ վարպետներ են: Չեխիան ունի նման մարդկանց պակաս»,-հայտարարել է դեսպանը, ընդգծելով, որ համագործակցության մեկ այլ առաջնահերթ ուղղություն կարող է հանդիսանոլ էներգետիկան: «Նախագծերը թանկ են և պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ: Իհարկե, առևտրի ֆինանսավորումը լավ բան է, բայց թանկ է, հետևաբար, փոխգործակցությունն ընթանում է արտահանումային բանկի միջոցով, որը կառավարական կառույց է, և որտեղ ավելի ցածր տոկոսադրույքեր են, ինչպես նաև նախատեսվբած են մարման ավելի երկար ժամկետներ»,-եզրափակել է դեսպանը: