Արմինֆո. Ըստ ՀՀ Սահմանադրության, բոլոր միջազգային պայմանագրերը գերակայում են ազգային օրենսդրության նկատմամբ: Սակայն, մտնելով ԵԱՏՄ, երկրում շարունակվում է ԱԱՀ գանձումը ներմուծված ավտոմեքենաների դիմաց: Այս մասին մարտի 15-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ-ից Հայաստանի տարածք ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ հարկումից ազատելու վերաբերյալ օրինագծի քննարկումների ընթացքում:
Ըստ պատգամավորի, ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաներ ներմուծելու դիմաց գանձված ԱԱՀ հարկերը պետք է վերադարձվեն: Փաշինյանը նշել է, որ նված սկզբունքը պետք է տարածվի ոչ միայն ավտոմեքենաների, այլ նաև գազի, նավթամթերքի, սառնարանների, հեռուստացույցների և այլ ապրանքների վրա:
Ի պատասխան, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ԱԱՀ գծով մուտքերը կազմել են 44 մլրդ.դրամ, մինչդեռ շրջանառության հարկի գծով կազմել է ընդամենը 12 մլրդ.դրամ: Այս թվերը վկայում են ոլորտի նշանակալից լինելու մասին: Իսկ պետությունը, հաշվի առնելով ֆիսկալ իրավիճակը, ստիպված էր իրականացնել ԱԱՀ կիրառումը: ԵԱՏՄ-ին միանալուց հետո ավտոմոքենաների ներմուծումը, միայն Ռուսաստանից, ավելացել է 11 անգամ (6 հազար ավտոմեքենա): Ճիշտ է, 2011 թվականի առաջին առաջին եռամսյակի համեմատ ավտոմեքենաների ներմուծման ծավալը 2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է 2 անգամ: Պատգամավորը կարևորում է նաև ներմուծողների պրոբլեմները, որոնք ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն ներմուծել են 1.7 մլրդ.դրամի ավտոմեքենաներ: Սակայն, օրենքը հակադարձ ուժ չունի, ինչն անարդարացի է և պահանջում է մանրազնին քննարկումներ, գտնում է Մելքումյանը, նշելով նաև ավտոմեքենաների շուկայի մենաշնորացման ռիսկերը:
Նշենք, որ մարտի 15-ին ՀՀ խորհրդարանը շարունակել է կառավարության և մի խումբ պատգամավորների համատեղ օրենսդրական նախաձեռնության քննարկումները, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել հարկային օրենսդրությունում և ԱԱՀ վճարունից ազատել ԵԱՏՄ-ից ավտոմեքենաներ ներմուծող ֆիզիկական անձանց: Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, օրինագիծը պետք է ուժի մեջ մտնի հրապարակման պահից, այսինքն` մարտի 20-21-ից:
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 8-ին azatutyun.am լրատվական կայքում հրապարակվել է «ԵՏՄ նախարար. Հայաստանում ապօրինի հարկ են գանձումե վերնագրով նյութը, որում նշվում է, որ Մոսկվայի, Երևանի և Աստանայի միջև տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Իր խոսքում Տ. Վալովայան նշում է նաև Ղազախստանում նման նախադեպի մասին, ինչը կանխվել է: ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարի վերոնշյալ հայտարարությունը հիմք է տալիս պնդելու, որ ՀՀ իշխանությունները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը՝ ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ապօրինի կիրառելով ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: