
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները կրկին սկսեցին բարձրանալ, ընթացիկ շաբաթ աճելով 4.9%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, գների թռիչքը հիմնականում խթանեց պալադիումը, մինչդեռ մյուս թանկարժեք մետաղների գներն ավելի դանդաղ էին աճում:
Աղբյուրի համաձայն, մարտի 14-20-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19909,77 դրամ (շաբաթվա աճը 1.2%-ից արագացել է մինչև 1.3%), արծաթ – 243.84 դրամ է (շաբաթվա աճ` - 0.3%-ից մինչև +3.1%), պլատինիում – 15572.60 դրամ (շաբաթվա աճը`0.5%-ից մինչև 5.3%), պալադիում - 8944,18 դրամ (շաբաթվա աճը`4.2%-ից մինչև 9.7%):
Իսկ տարեսկզբիցթանկարժեք մետաղների գները միջին հաշվով իջել են 5,1%, ինչը հիմնականում պայմանավորված էր պալադիումի`25,5% և Պլատինիումի`11.9% էժանացոմներով, մինչդեռ ոսկին և արծաթը համապատասխանաբար թանկացել են` 13.4% և 3.6%:
Միջազգային բորսաների տվյալներով, 2016 թվականի մարտի 15-ին ոսկու մեկ ունցիայի սփոթային գինը կազմել է 1235.7 դոլար (օրական անկումը` 0.025%), արծաթի գինը`15.45 դոլար (օրական աճը` 0.02%), պլատինիում` 960 դոլար (օրական անկումը`0.1%) և պալադիում`568 դոլար (օրական անկումը`0.18%):
RUB | 4.94 | -0.04 |
USD | 379.03 | 0.39 |
EUR | 449.83 | -1.55 |
GBP | 519.38 | -1.17 |
CAD | 278.02 | -1.75 |
JPY | 24.49 | -0.07 |
CNY | 54.59 | 0.12 |
CHF | 488.76 | -3.81 |

