Արմինֆո. Հայաստանի կառավարությունը շարունակում է գազի սակագների նվազեցման շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ: Մարտի 16-ին այդ մասին լրագրողնմերին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրիահամյանը:
Վարչապետը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա, և քննարկումները շարունակվում են: «Ավելի վաղ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է, և հիմա գազի գնի շուրջ բանակցություններ են վարում երկու երկրների նախարարությունները և «Գազպրոմ Արմենիանե, - հաղորդել է նա: Ընդ որում վարչապետը չի համաձայնել այն դիտողությանը, թե կառավարությունը չկարողացավ ինքնուրույն լուծել գազի սականի շուրջ բանակցությունների հարցը, և դա ստանձնեց նախագահը: «Մենք մեկ թիմ ենք և աշխատում ենք հանուն ժողովրդի բարօրության: Եթե նախագահը մեզ օգնում է բանակցություններում, դա ամենևին չի նշանակում, թե կառավարությունն ապաշնորհ էե, - հայտարարել է վարչապետը:
Նա նշել է, որ առայժմ առաջընթաց չկա նաև ԵԱՏՄ տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլիով իրականացնելու հարցում: Վարչապեպտի հավաստմամբ, ապրիլի 7-Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կժամանի Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կկայանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի հանդիպում, որի ընթացքում կքննարկվի նաև այդ հարցը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կրեմլում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցություններում, ի թիվս այլ հրացերի, քննարկվել է նաև էներգետիկ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցեր: Միևնույն ժամանակ, մարտի 10-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՚ արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթում Հայաստանի համար գազի գինն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մրատի 31-ը ներառյալ սահմանվում է նախորդ տարվա մակարդակում` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց: Դրանից հետո գազի գինը Հայաստանի համար պետք է վերադառնա ելման մակարդակին` 189 դոլար: