Հինգշաբթի, 17 Մարտի 2016 13:25
Նաիրա Բադալյան

Ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում վերջնական սպառողի համար գազի սակագների նվազեցման ուղղությամբ

Ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում վերջնական սպառողի համար գազի սակագների նվազեցման ուղղությամբ

Արմինֆո.Ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում վերջնական սպառողի համար գազի սակագների նվազեցման ուղղությամբ

Ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում վերջնական սպառողի համար գազի սակագների նվազեցման ուղղությամբ: Մարտի 17-ին  կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողներին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Նրա ասելով, Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններն ընթանում են «ջերմ, առողջ և աշխատանքային մթնոլորտումե: Առանց նշելու որոշակի  թվեր, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում, նախարարը հույս է հայտնել, որ ռուսաստանի իշխանությունների հետ բանակցկությունների արդյունքում կարելի կլինի հայտարարել գների նվազեցման մասին ոչ միայն սահմանին, այլև` վերջնական սպառողի համար:

Նշենք, որ մարտի 10-ին Կրեմլում Հայաստանի և Ռուսաստանի բանակցությունների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև էներգետիկ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցեր: Միևնույն ժամանակ, մարտի 10-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել  «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՚ արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթում Հայաստանի համար գազի գինն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մրատի 31-ը ներառյալ սահմանվում է նախորդ տարվա մակարդակում` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց: Դրանից հետո գազի գինը Հայաստանի համար պետք է  վերադառնա ելման մակարդակին` 189 դոլար: