Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մինչև 39,5 մլն դոլարի վարկ կտրամադրի վրացական Majid Al Futtaim` Մերձավոր արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում առևտրային ցանցերի խոշորագույն օպերատորներից մեկի դուստր ընկերություններին: Majid Al Futtaim-ը Carrefour-ի ֆրանշիզի բացառիկ իրավունք ունի Մերձավոր արևելքի, Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի 38 երկրներում այդ թվում` Վրաստանում և Հայաստանում:
ՎԶԵԲ վարկը կտրամադրվի ողջ Վրաստանում Carrefour-ի նոր խանութներ բացելու համար: Ինչպես ասվում է ՎԶԵԲ հաղորդագրությունում, ցանցի ընդլայնումը թույլ կտա բարելավել մթերքների որակն ու բազմազանությունը, ապահովել ավելի մեծ ընտրություն` ավելի մատչելի գներով, բարելավել սանիտարահիգիենիկ վիճակը և մեծացնել առողջ մրցակցությունը շուկայի այդ հատվածում:
«Այնպիսի ժամանակակից մանրածախ ցանցերի առկայությունը, ինչպիսին է Carrefour-ը, նաև կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր և աջակցել մանրածախ առևտրի աճին Վրաստանում: Հատուկ շեշտադրում կկատարվի տեղի սննդամթերք արտադրողներին աջակցությանը: Այդ նախագծին ՎԶԵԲ աջակցության գլխավոր տարրը տեղական ֆերմաների և արտադրողների սննդամթերքի մատակարարումների բաժինն ավելացնելու Majid Al Futtaim-ի մշտական ձգտումն է», - ասել էՎԶԵԲ արդյունաբերության, առևտրի և ԱԱՀ գծով գործադիր տնօրեն Ժիլ Մետետալը:
Նշենք, որ Երևանում Carrefour-ի առաջին և առայժմ միակ հիպերմարկետը բացվել է մեկ տարի առաջ «Երևան Մոլ» կենտրոնում: Դրա բացմանն սպասում էին այդ մտադրության մասին հայտատելուց հետո ավելի քան երկու տաի: Հայաստանում Carrefour-ի ծրագրերի և ֆինանսական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ընկերության ղեկավարությունը պահպանողական քաղաքականություն է վարում հյակական ԶԼՄ-ների հետ շփումներում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |