Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի միագումար ակտիվներում արտարժութային վարկերի ծավալը վերջին 3 տարիներին 40.8%-ից աճեց մինչև 41.3%, իսկ դրամային վարկերի ծավալը` 22.3%-ից մինչև 15.7%: Բացարձակ արտահայտությամբ, դրամային վարկերն աճեցին 3.8%, մինչդեռ արտարժույթով վարկերն աճեցին 50%:
Ըստ AmRating Վարկանիշային գործակալությայն տվյալների, արտարժութային բաղադրիչի հիմնական աճը տեղի ունեցավ 2013-2014 թվականներին` 19-24%, 2015 թվականին դանդաղելով 5%, մինչդեռ դրամային բաղադրիչը 2013 թվականի`22% աճից հետո 2014-ին կտրուկ նվազեց, հասնելով բացասական`1.2%-ին, ինչը հիմնականում բխում էր վարկային ներդրումներից: Վերջինները 2015 թվականին արտարժույթով ցուցադրեցին ստագնացիոն տեմպ (0.6%), իսկ դրամով` բացասական` 4%:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկերի միագումար ակտիվների աճը 2012-2015 թվականներին 22.7%-ից նվազեց մինչև 4.7%, իսկ վարկավորման տեմպերը` 21.2%-ից մինչև 1.7%: Ըստ գործակալության տվյալների, 2015 թվականին բանկերի վարկային պորտֆելում կորպորատիվ վարկավորումը բացասական դինամիկա ցուցադրեց` արդյունաբերությունում (-8.2%), առևտրի ոլորտում (-1.4%) և շինարարության հատվածում (-9.6%), իսկ գյուղատնտեսական ոլորտի դեպի վեր ընթացող տրենդը դադաղեց (մինչև 18.3%), հանրային սննդի և սպասարկման ոլորտներում (մինչև 10,6%): Մանրածախ վարկավորումը վարկային ընդհանուր պորտֆելում շարունակում է պահպանել առյուծի բաժինը (22%), որը նույնպես դանդաղեցրեց տեմպերը, բայց առայժմ մնում է դրական տրենդում: Բանկերի կողմից տրամադրված փոխառությունների ընդհանուր կառուցվածքում տնտեսության ոլորտներից ամենամեծ տեսակարար կշիռն արձանագրել են`արդյունաբերությունը (18.5%), առևտրի ոլորտը (17,9%) և գյուղատնտեսության ոլորտը (7.2%), իսկ սպասարկման և շինարարության ոլորտներն արձանագրել են`5-5,3% ցուցանիշ:
Դոլարացման մակարդակը Հայաստանի բանկերի ակտիվներում 2015 թվականի վերջին հասել է 55.4%-ի, ընդհանուր պարտավորությունները` 65.2%-ի: Իսկ հաճախորդների հանդեպ արտարժութայն պարտավորությունները կազմել են 43.5%:
Ըստ AmRating-ի վերլուծաբանների, 2015 թվականի տրենդը պայամանավորված էր երկրում ստեղծված տնտեսական իրավիճակով, այդ թվում`ՀՆԱ աճի դանդաղումով, արտաքին առևտրի շրջանառության բացասական դինամիկայով, ներմուծման ծավալների 30% կրճատումով, օտարերկրյա տրանսֆերտների կրճատումով, ինչն ազդեց համախառն պահանջարկի էական նվազեցման վրա, ինչպես նաև բնակչության վարկունակության անկումով: Տնտեսության դոլարացման խորացման մեջ որոշիչ դեր է խաղում ՀՀ դրամի էական արժեզրկման միտումը, երբ 2014 թվականին դրամի փոխարժեքը կտրուկ բարձրացավ, իսկ 2015-ին սկսեց կտրուկ արժեզրկվել ռուսական ռուբլին:
Նշենք, որ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ, որոնց ընդհանուր ակտիվները 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 3,5 տրլն դրամ, տարեկան աճը` 15.4%-ից դանդաղելով մինչև 4.7%, վարկային ներդրումները կազմել են 2.3 տրլն դրամ, աճի դանդաղումը` 21.2%-ից մինչև 1.7%: 2015 թվականի արդյունքներով բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 18,3 մլրդ դրամ, երեք տարվա անկումը`54%: