Արմինֆո. Հայաստանում, տնտեսական ակտիվությունը 2016 թվականի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 4,7%, միաժամանակ, արտահանումն աճել է 23.6%, իսկ ներմուծումն ընկել է 12,2%: 2015-ի փետրվարի համեմատ 2016-ի փետրվարին տնտեսական ակտիվությունն աճել է 4,5%, իսկ միայն փետրվարին`9,4%: Մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-փետրվարին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 2.5%, փետրվարին, 2014-ի փետրվարի համեմատ`3.6%, իսկ միայն փետրվարին` 8.3%: Համեմատության համար նշենք, որ 2014-ին տնտեսական ակտիվությունը հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել էր 2,4%, իսկ փետրվարին`6.4%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, տնտեսական ակտիվության աճը 2016-ի հունվար-փետրվարին հիմնականում պայմանավորեցին` արդյունաբերական հատվածը - 9.9%, ծառայությունների ոլորտը - 9.8%, էներգետիկայի ոլորտը - 7%, գյուղատնտեսության ոլորտը – 2.5% և շինարարական հատվածը - 2.1%: Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում գրանցվել է բացասական դինամիկա`1.8%: Դրանից մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-փետրվարին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առաջատարներն էին ծառայությունների ոլորտը (4.6%) և գյուղատնտեսության ոլորտը (3.6%), շինարարության ոլորտը (0.8%) և արդյունաբերական հատվածում գրանցվել էր բացասական դինամիկա` 1.8%, էներգետիկայում`16.6%, առևտրի ոլորտում`6,9%:
Իսկ ամսական կտրվածքով տնտեսական ակտիվության աճի համար վճռական խթան հանդիսացան` գյուղատնտեսական ոլորտը – 56,3%, շինարարությունը - 46.9% և առևտրի ոլորտը - 26.6% (նախորդ տարվա` 54,3%, 52,6% և 25% համեմատ): Ընդ որում, արդյունաբերական հատվածում և ծառայությունների ոլորտում փետրվարին ծավալներն աճել են 3.8% և 3.9% (նախորդ տարվա` 8,3%-ի և անկման`3,1% -ի համեմատ), իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 7 , 5% (նախորդ տարվա10.7% անկման համեմատ):
Տարեկան կտրվածքով աճի տեմպերով առաջատարներն են` ծառայությունների ոլորտը - 9,6%, իսկ էներգետիկայի ոլորտը - 9%, արդյունաբերական հատվածը - 4.8%, գյուղատնտեսության ոլորտը - 3.2%, շինարարության ոլորտը - 0 , 6%, իսկ առևտրի ոլորտում արձանագրվել է 1.1% բացասական դինամիկա (նախորդ տարվա 6.4% անկման համեմատ):
Ըստ վիճակագրական տվյալների, 2016 թվականի հունվար-փետրվարին, ըստ բացարձակ ծավալների, առաջատարներն են`առևտրի ոլորտը - 264,3 մլրդ դրամ ($ 539.5 մլն), արդյունաբերական հատվածը -194,1 մլրդ դրամ ($ 396.3 մլն), ծառայությունների ոլորտը - 173.8 մլրդ դրամ ($ 354,8 մլն), գյուղատնտեսությունը - 40.7 մլրդ դրամ ($ 83.2 մլն) և շինարարության ոլորտը - 20,5 մլրդ դրամ ($ 41.8 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է 1314.4 մլն կՎտժամ, իսկ միայն փետրվարին`631.6 մլն կՎտժամ:
Սակայն, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 301.3 մլրդ.դրամ ($ 614,2 մլն), տարեկան անկումը`1,7%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 23,6%, մինչև 110,7 մլրդ դրամ ($ 225.7 մլն), իսկ ներմուծման տարեկան անկումը`12,2%, մինչև 190,6 մլրդ դրամ ($ 388.5 մլն): Միայն 2016-ի փետրվարին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 53,3%, մասնավորապես, արտահանումը - 53%, ներմուծումը - 53.5%, իակ 2015-ի փետրվարի համեմատ արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 8.1%, այդ թվում, արտահանումըն աճել է 39.1%, իսկ ներմուծումն ընկել է 4.2%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի փետրվարին կազմել է 493.64 դրամ / $ 1, իսկ հունվար և փետրվարին`489.84 ՀՀ դրամ / $ 1, 2015 թվականի փետրվարի` 478,39 դրամ / $ 1 – ի և հունվար-փետրվարի 477,06 դրամ / $ 1 – ի համեմատ: