Արմինֆո. Ամերիկյան Forbes-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի համաշխարհային 30-րդ ամենամյա վարկանշային աղյուսակը, որում ամենահարուստ հայը ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպե հոլդինիգի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվում է 3,1 մլրդ դոլար (549-րդ տեղը վարկանիշային աղյուսակում): Forbes-ը նշում է, որ Սամվել Կարապետյանի հոլդինգը ներառում է 33 առեւտրային կենտրոն, 4 գրասենյակային համալիր եւ 8 հյուրանոց Ռուսաստանի ողջ տարածքում: 2015-ին հոլդինգը 610 մլն դոլար է ստացել տարածքների վարձակալությունից: Ֆինանսական ճգնաժամի շրջանում Սամվել Կարապետյանը շարունակում է անշարժ գույք գնել: Այժմ նա կենտրոնացել է Մոսկվայի վրա, որտեղ մտադիր է 800 մլն դոլար ներդնել մոտ 140 մլն քառակուսի ֆուտ բնակելի, առեւտրային եւ գրասենյակային տարածքների համար: 2015-ին «Տաշիր գրուպըե «Ինտեր ՌԱՕե-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերե ընկերությունը:
Վարկանշային աղյուսակում 810-րդ հորիզոնականն զբաղեցնում է Էդուարդո Էռնեկյանը, ում կարողությունը 2,2 մլրդ դոլար է: Էռնեկյանն իր գործընկերների հետ միասին ունի ավելի քան 50 օդանավակայան տարբեր երկրներում, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 2 մլրդ դոլար: Նրա Corporacion America հոլդինգը ներառում է մոտ 105 հազար հեկտար գյուղատնտեսական տարածք, ինչպես նաեւ չիպերի արտադրության Unitec Blue ընկերությունը, բիովառելիքի գործարանը, գինու գործարան Հայաստանում: Էռնեկյանը ներդրումներ է կատարում Արգենտինայի նավթագազային ոլորտում:
Forbes ցուցակում 1275-րդ հորիզոնականն զբաղեցրել է հայ միլիարդատեր Դանիիլ Խաչատուրովը, ում կարողությունը 1,46 մլրդ դոլար է: Նրա «Ռոսգոսստրախե ընկերությունը խոշորագույն ապահովագրական ընկերությունն է Ռուսաստանում, որի շրջանառությունը 2,4 մլրդ դոլար է, թեեւ 2015-ին Ռուսաստանի ԿԲ-ն 15 օրով հետ էր կանչել ընկերության լիցենզիան՝ հաճախորդներից 2,3 հազար բողոքների հիման վրա:
Հավելենք, որ Forbes վարկանշային աղյուսակում ներառվել է 1810 մարդ` նախորդ տարվանից 16-ով պակաս: Նրանց միագումար կարողությունը 6,48 տրլն դոլար է` նախորդ տարվանից 570 մլրդ-ով պակաս: Ցուցակը «երիտասարդանում էե. 40 տարեկանից ավելի երիտասարդ են դրանում ներառվածներից 67-ը, ինչը ռեկորդային թիվ է: Միլիարդատերերին պատկանող ակտիվների արժեքը գնահատվել է 2016 թվականի փետրվարի 13-ի դրությամբ: