Արմինֆո. Պետական գնումների 70%-ն իրականացվում է առանց հայտամրցույթների անցկացման: Մարտի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է տնտեսագետ, Transparency International կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչության պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը:
Նրա ասելով, ինչպես ցույց է տալիս փորձը, ինն ամսվա արդյունքներով իրացվում է նախատեսված պետական գնումների ավելի քան 69%-ը: «Պետական գնումների մնացած 30-40%-ը, եթե չեն օգտագործվել, պետք է ուղղորդվեն պետական բյուջե: Ելնելով դրանից` «պատվիրատունե վերջում ձգտում է ինչ-որ բան ձեռք բերել: Իսկ դա, որպես կանոն, ներառում է կոռուպցիոն ռիսկերե, - պարզաբանել է Մանուկյանը: Հայաստանի օրենսդրության համաձայն, նախընտրելի պետք է լինեն մրցութային գնումները, իսկ մեկ սուբյեկտից գնումների բաժինը, Համաշխարհային բանկի չափանիշներով, չպետք է գերազանցի ընդհանուր թվի 2-3%-ը, նշել է փորձագետը: «Մինչդեռ, շուրջ 262 մլրդ դրամի գնումներից առանց հայտամրցույթի իրականացվել է 183 մլրդ դրամի գնում կամ ընդհանուր ծավալի 70%-ըե, - տեղեկացրել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների փորձագետը:
Հիշեցնենք, որ Transparency International-ը ոչ կառավարական միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով և կոռուպցիայի մակարդակի հետազոտմամբ ողջ աշխարհում: