Չորեքշաբթի, 23 Մարտի 2016 16:59
Նաիրա Բադալյան

ՀՀ էներգետիկայի նախարարը ջանքերի համախմբման կոչ է արել՝ ՙՆաիրիտ՚ գործարանի վերագործարկման նպատակով

ՀՀ էներգետիկայի նախարարը ջանքերի համախմբման կոչ է արել՝ ՙՆաիրիտ՚ գործարանի վերագործարկման նպատակով

Արմինֆո. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մարտի 21-ին ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը ջանքերի համախմբման կոչ է արել՝ գործարանի վերագործարկման նպատակով:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի խոսքով, ով ներկա է գտնվել հանդիպմանը, նախարար Լևոն Յոլյանը կիսվել է ռուսական «ՌՏ-Խիմկոմպոզիտ՚ հոլդինգի հետ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությամբ: Նախարարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ապրիլի 1-ից հետո: Միաժամանակ Լևոն Յոլյանը կոչ է արել ձեռքերը ծալած չնստել, և հնարավորինս համախմբել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերը՝ ուղղված գործարանի վերագործարկմանը: ՙԱյդպիսով՝ նորանշանակ նախարարի հետ հանդիպումն ընթացել է կառուցողական երկխոսության հունով՚,- ԱրմԻնֆո-ին հայտնել է ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին տնօրենը: 
 
Նշենք, որ մարտի 16-ին Լևոն Յոլյանը հայտարարել էր, որ ռուսական «ՌՏ-Խիմկոմպոզիտ՚ հոլդինգը, որը մտնում է «Ռոստեխ՚ պետական կորպորացիայի կառույցի մեջ, Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկություններ է նախապատրաստում Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտե գործարանի վերագործարկման վերաբերյալ: Միաժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարանե ՓԲԸ առկա վիճակը եւ հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։ Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով «Նաիրիտի՚ ներկա վիճակը` աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։
 
Հիշեցնենք, որ տևական պարապուրդի մատնված «Նաիրիտե գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է  բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: Գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է   թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ:  ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական: 

Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.01.2021
RUB6.95-0.10
USD518.44-0.45
EUR631.101.12
GBP708.34-4.20
CAD408.32-2.94
JPY50.01-0.16
CNY80.230.03
CHF585.871.14



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000