Արմինֆո. Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումումից ի վեր այդ համակարգի ակտիվների մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում 2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 0.7% կամ 35.5 մլրդ.դրամ: Այդ գումարից 16.5 մլրդ.դրամը կազմում են ծրագրի մասնակիցների վճարները, 16.5 մլրդ.դրամը` պետական համաֆինանսավորումը, իսկ 2.5 մլրդ. դրամը` Կենսաթոշակային հիմնադրամի եկամուտները: Այս մասին մարտի 23-ին տնտեսական լրագրողների Ակումբի ևKondard Adenauer Stiftungընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կառավարման դեպարտամենտի ղեկավար Կարեն Հակոբյանը, հավելելով, որ կենսաթոշակային խնայողությունների եկամտաբերոթյունը, կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում, կազմել է տարեկան 7%:
Նրա խոսքով, ակտիվների 66%-ը ներկայացված է ազգային արժույթով, 25%-ը` դոլարով, 9%-ը` եվրոյով: Կ.Հակոբյանն ընդգծել է նաև, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ակտիվների կառուցվածքում բանկային ներդրումները կազմում են 28%, ներդրումները պետական պարտատոմսերում` 38%, բաժնետոմսերում` 28%, իսկ կորպորատիվ պարտատոմսերում` 6%:
Խոսելով համակարգի մասնակիցների մասին, նա նշել է, որ ակտիվ վճարողների թիվը փետրվարի վերջին հասավ 140 հազարի, ինչը կազմում է Հայաստանի ակտիվ բնակչության 50%-ը (1974թ. հետո ծնվածների): Մոտ 70 ազար ակտիվ վճարողներ հանդիսանում են պետական հաստատությունների, իսկ մնացածը` մասնավոր հատվածի աշխատողներ: Նա պարզաբանել է, որ ամեն ամիս ծրագրին է միանում 3-4 հազար քաղաքացի:
Կենսաթոշակային հիմնադրամների ակտիվները կառավարոմ են եվրոպական 2 խոշոր ընկերություններ` «Amundi-ACBA-Asset-Management» և«C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ընկերությունները: Ըստ կառավարիչ հիմնադրամների ներկայացրած տվյալների, «Amundi-ACBA-Asset-Management»-ի ակտիվները 2016 թվականի փետրվարին կազմել են մոտ 18 մլրդ.դրամ, իսկ «C-QUADRAT Ampega Asset Management Armenia»-ի ակտիվները` 17.3 մլրդ.դրամ:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Կառավարիչ հիմնադրամներն են` ֆրանսիական «Amundi-ACBA-Asset-Management» ընկերությունը (ԿԲ կողմից գրանսվել է 19.11.2014-ին, հանդիսանում է Societe Generale –20% ևCredit Agricole-80% դուստրը) և գերմանական «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ընկերությունը (ԿԲ կողմից գրանցվել է 29.11.2014թ., հանդիսանում է գերմանական Talanx Asset Management (74.9% և ավստրիական C-QUADRAT Investment դուստրը): Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են` «Հայփոստը» ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Հայբիզնեսբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Կոնվերս բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ: