Արմինֆո. Կուտակային կենսաթոշակային համակարգի (ԿԿՀ) խնայողությունների մոտ 30%-ը պահվում է բանկային ավանդներում և օգտագործվում Հայաստանի տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման համար: Այս մասին մարտի 23-ին տնտեսական լրագրողների Ակումբի ևKondard Adenauer Stiftungընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կառավարման դեպարտամենտի ղեկավար Կարեն Հակոբյանն ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրուցելով երկրի բանկային համակարգի վրա Կուտակային կենսաթոշակային համակարգի ազդեցության մասին: «Եթե խոսենք կենսաթոշակային համակարգի ազդեցության մասին, ապա կարող են տալ միայն դրական գնահատական»,-նշել է նա:
Նրա խոսքով, այսպիսով, երկրի տնտեսության զարգացման համար ստեղծվում են լրացուցիչ միջոցներ: «Հետևաբար, դա չի կարող բարենպաստորեն չանդրադառնալ ինչպես բանկային համակարգի, այնպես էլ երկրի տնտեսությանբ վրա, ընդհանրապես»,-նշել է նա, հավելելով, որ կենսաթոշակային խնայողությունների եկամտաբերությունը 2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է երկրի ՀՆԱ-ի 0.7%-ը, իսկ հետագայում այդ դինամիկան կունենա աճի միտումներ:
«Դրանք երկրի ներքին և իրական խնայողություններն են, ավելին, երկարաժամկետ ռեսուրսներ են: Իսկ ցանկացած երկրում դրանք հանդիսանում են տնտեսության զարգացման շարժիչ ուժը»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Կառավարիչ հիմնադրամներն են` ֆրանսիական «Amundi-ACBA-Asset-Management» ընկերությունը (ԿԲ կողմից գրանսվել է 19.11.2014-ին, հանդիսանում է Societe Generale –20% ևCredit Agricole-80% դուստրը) և գերմանական «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ընկերությունը (ԿԲ կողմից գրանցվել է 29.11.2014թ., հանդիսանում է գերմանական Talanx Asset Management (74.9% և ավստրիական C-QUADRAT Investment դուստրը): Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներն են` «Հայփոստը» ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Հայբիզնեսբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Կոնվերս բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ: