
Արմինֆո. Անելիք Բանկը հայաստանյան բանկերից առաջինն է, որ միացել է Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով հնարավոր է փոխանցումներ իրականացնել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև՝ սկսած 7 ԱՄՆ դոլարից։ Այժմ Անելիք Բանկի միջոցով հնարավոր է իրականացնել առավել մատչելի պայմաններով դոլարային փոխանցումներ ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, տվյալ համակարգով մեկ փոխանցման առավելագույն գումարը կարող է կազմել 10.000 ԱՄՆ դոլար:
Moneytun միջազգային համակարգից բացի Անելիք Բանկն աշխատում է նաև Anelik, Moneygram, IntelExpress, Converse Transfer, Sigue Money Transfer, Unistream иRia Money Transfer համակարգերի հետ:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականտերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի: