Արմինֆո. Հայաստանը կմասնակցի հոկտեմբերի 5-8-ին Իրանում նախատեսվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Ինչպես հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի անցկացրած աշխատանքային քննարկում–խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, Իրանում Թեհրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից կազմակերպվելիք միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, առանձնացված տաղավարով, «Հայաստան-էքսպոե հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ, մարտի 18-ին կայացած քննարկման ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Քննարկման ավարտին նախարարը տվել է հանձնարարականներ: